Իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, բայց ՀՀ-ում արդարադատության զգացողություն չկա․ Փաշինյան
ՏնտեսությունԻշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության զգացողություն չկա։ Այս մասին քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունները, որոնցով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ, քանի այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք տենց էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության, որովհետև դա ի վերջո զգացողություն ա, մենք բոլորս պիտի ունենանք այդ զգացողությունը»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։

