«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել

Ներքաղաքական
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության անդամներս, գիտակցելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը, նրա հոգևոր ու ազգային նշանակությունը մեր ժողովրդի կյանքում, որդիական խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով վերահաստատում ենք մեր անվերապահ նվիրվածությունն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ որպես մեր հավատքի և ազգային ինքնության սրբազան կենտրոն, ինչպես նաև նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
 
Անընդունելի է Եկեղեցու ներքին կյանքը խաթարող, նրա միասնությունը վտանգող և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու նպատակ հետապնդող ցանկացած կործանարար գործընթաց։ Անսասան կանգնած ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնության, կանոնական կարգի և հոգևոր արժեքների պաշտպանության դիրքերում՝ հավատալով, որ միայն հավատքով, հնազանդությամբ և միասնականությամբ կարող ենք պահպանել այն Սրբազան ժառանգությունը, որը մեզ է փոխանցվել դարերի ընթացքում և պարտավոր ենք այն փոխանցել գալիք սերունդներին։
 
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, նախաձեռնություններին, աշխարհասփյուռ հայությանը շարունակական դարձնել աջակցությունը և պաշտպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին, հոգևորականներին և Եկեղեցու սպասավորներին»։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան