Միայն Ադրբեջանի նախարարը կարող էր պարզաբանում պահանջել, թե ինչու եք մեր պետության անունը ջնջել. Դահուկավազքի Հավաքականի գլխավոր մարզիչ

Սպորտ

Մարզաշխարհում մեծ աղմուկ բարձրացրած հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր մարզաշապիկի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորել է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։ Տեղի ունեցածից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ պարզելու, թե ինչ խնդիր է եղել: Ավելին՝ ԿԳՄՍ նախարա Ժաննա Անդրեասյանը 2025 թվականի հաշվետու ասուլիսի ժամանակ խոսել է այս մասին:

«Մենք տեղյակ ենք միջադեպից։ Գրավոր հարցում ենք ուղարկել Հայաստանի ֆեդերացիային, որպեսզի առավել մանրամասն պարզաբանեն իրավիճակը։ Այդ պարզաբանումը ստանալուց հետո կհասկանանք մեր հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը։ Իմ արձագանքը մեկն է՝ սպորտը պետք է լինի սպորտի մասին։ Կարեւոր է, որպեսզի մարզական հրապարակում, մրցման ժամանակ հնարավորինս հետեւենք արդար, ազնիվ սպորտի կանոններին»,- ասել է նա:

Մինչդեռ հայ դահուկորդի քայլը մեծ ոգեւորություն է առաջացրել հայ հասարակության շրջանում եւ նույնիսկ օրեր անց մնում է թերեւս ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը: «Իրավունք»-ը այս մասին զրուցել է ՀՀ Դահուկավազքի Հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐԹՈՒՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ, ով նաեւ Միքայել Միքայելյանի հայրն է:

Պարոն Միքայլեյան, որպես ՀՀ Դահուկավազքի Հավաքականի գլխավոր մարզիչ, ինչպե՞ս կմեկնաբանեք Միքայել Միքայելյանի քայլը:

— Ես այդ քայլը որակում եմ միանշանակ եւ աներկբա՝ որպես հայրենասիրական դրսեւորում, որը միայն հպարտություն է իմ մեջ առաջացնում: Հայի արյունը դեռ չի չորացել, հիշողությունները չեն խամրել: Վառ են այն երիտասարդների մասին հիշողությունները, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի: Նրանց մեջ կային Միքայելի համար շատ հարազատներ եւ ընկերներ: Աշոցքում 8 երիտասարդ, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, մեր մոտ են նաեւ մարզվել: Նրանց ծնողները մեր ընկերներն են, մեր հարազատներն են: Միքայելի վարմունքն իսկապես պատրիոտիզմ է եւ մեծ քայլ: Վստահեցնում եմ Ձեզ, որպես գլխավոր մարզիչ եւ որպես Միքայելի հայր, նա գիտակցաբար է գնացել այդ քայլին՝ լավ իմանալով, որ իրեն կարող են տուգանել մեծ գումարով: Այդ քայլից հետո Միքայելին կանչում են ժյուրիի անդամները, եւ նա նրանց ներկայությամբ կրկնում է այդ խոսքերը, որ ինքը գիտակցաբար է փակել «Ադրբեջան» գրությունը, որից հետո պատմել է եղելությունը: Անշուշտ, նրանք հասկացել են ամեն բան, սակայն ասել են, որ այլեւս չկրկնի, սակայն Միքայելը պատասխանել է, որ միշտ կրկնելու է իր այդ քայլը, քանի դեռ Ադրբեջանում նստած դիկտատորը մշտապես կրկնում է, որ Հայաստանն իրենն է, քանի հայկական հողերը նրանց տիրապետության տակ են եւ քանի դեռ Ադրբեջանում ունենք գերիներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ասուլիսի ընթացքում ասել է, որ սպորտը պետք է լինի սպորտի մասին եւ անգամ գրավոր պարզաբանում պահանջել ֆեդերացիայից: Սրան ի՞նչ կասեք:

— Երբ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն ուղարկեց այդ նամակը, ինձ թվաց, թե այդ նամակն ուղարկել է Ադրբեջանի ԿԳՄՍ-ն, չէի պատկերացնի, որ հայը նման պարզաբանում կցանկանա: Դա միայն Ադրբեջանի նախարարը կարող էր պարզաբանում պահանջել, թե ինչու եք մեր պետության անունը ջնջել: Ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ սկզբի համար զանգեին մեզ, ինձ հետ կամ ֆեդերացիայի նախագահի հետ խոսեին, հասկանային պատճառները: Առանց այդ էլ թողել են լրիվ անտեր, ո՛չ ֆինանսավորում են, ո՛չ հետաքրքրվում մեզանով: Առջեւում Օլիմպիական խաղերն են, անգամ դա չի հետաքրքրում նրանց, բայց արի ու տես, պարզաբանում են ցանկանում մարդիկ: Նրանք մեզ հետ ընդհանրապես ոչ մի գործ չունեն, նրանք մի նախարարություն են ղեկավարում, որը շատ զարգացած երկրներում չկա, օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում սպորտի նախարարություն չկա: Ընդամենը կան խորհրդականներ, ովքեր շատ ավելին են անում, քան մեր նախարարությունն է կարողանում անել:

Գագիկ Սարգսյանի պատասխանը նախարարությանն, անշուշտ, շատերի սրտով էր, որ հայորդու քայլը ավելի քան պարզ էր եւ պարզաբանման կարիք չունի: Դուք ի՞նչ կավելացնեք վերն ասվածին:

— Նույնը կասեմ, Գագիկ Սարգսյանը շատ հստակ, կարճ ասել է՝ ի՞նչ պարզաբանում են սպասում: Տղան հայրենասիրությունից դրդված այդ քայլին է գնացել եւ այլ տարբերակ լինել չէր կարող:

FIS-ի կողմից  սահմանված տուգանքը որքա՞ն է եւ ինչպես եք պատրաստվում վճարել:

— Դեռեւս չգիտենք: Մրցման հանձնաժողովը կներկայացնեն իրենց դահուկային խոշոր հանձնաժողովներին, որից հետո որոշում կկայացվի եւ տարեվերջում՝ մրցաշրջանի ավարտին պարզ կլինի գումարի չափը: Ըստ իրենց, եթե նույն վարքագիծը կրկնվի, ապա շատ-շատ մեծ գումար կկազմվի: Պետք է ասեմ, որ ֆեդերացիան այդ տուգանքը վերցրել է իր վրա, քանի որ ֆեդերացիայում նստած մարդիկ էլ են հայրենասեր եւ Գագիկ Սարգսյանն ասել է, որ Միքայելին մենակ չի թողնի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում