Որ թեմերից են տիրադավերի գազելի ուղեւորները. ինչ է տեղի ունեցել երեկ գիշեր
ՎերլուծությունԵրեկ գիշերվանից շարունակվում է քահանայաց դասի որոշ անդամների տիրադավ ֆլեշմոբն ու ի հեճուկս նրանց՝ մյուս քահանաների հավատարմության հաստատման շքերթը՝ Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Առ այս պահը՝ միայն 24 քահանա է հայտնել, որ միանում է տիրադավ հռչակված «սրբազանցների» արշավին ընդդեմ Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի, իսկ ի աջակցություն Մայր Աթոռի եւ Լուսավորչի գահի 131-րդ գահակալի հանդես եկած տեր հայրերի թիվն անցնում է արդեն 200-ը:
Այսպիսով՝ ինչ տեղի ունեցավ երեկ գիշեր եւ որտեղից սկսվեց այս քաոտիկ վիճակն ու եղբայրադավաճան ալիքը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, տիրադավ եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ցուգցվանգի մեջ են, քանի որ հերթով, շարքով, կարգով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ սկսվել է տիրադավերին թեմակալ առաջնորդների պաշտոններից ազատելու գործընթացը. առաջինը մամուլում «Բրուտոս» մականունը վաստակած Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն էր: Եվ ահա տիրադավները փորձում են փրկել իրենց աթոռը՝ ներքաշելով կեղտոտ գործընթացի մեջ քահանայաց դասին, իհարկե, իշխանական լծակների ճնշումների ներքո:
Իսկ այն, որ Մայր Աթոռին ու Վեհափառ Հայրապետին դավաճանած քահանաների նկատմամբ կա տոտալ ճնշում, ակներեւ է: Նրանք ոչ թե հայտարարություններն արել էին սրտի մտոք, այլ, պարզապես, արտատպել էին նույն դավաճանական տեքստը, մեծամասամբ փակել էին մեկնաբանությունները, իսկ հեռախոսազանգերը թողնում են անպատասխան: Ըստ էության, որեւէ մեկը ոգեւորված չէ իր իսկ արարքից: Ավելին՝ նրանցից շատերը բոլորովին վերջերս ամենաակտիվն էին սատարում Վեհափառ Հայրապետին, ամենաթունդն էին քննադատում տիրադավերին ու իշխանության հակաեկեղեցական կեցվածքը:
Ինչեւէ, վերադառնանք դավաճանական ցանկի համապատկերին: Նիկոլ Փաշինյանը տիրադավ «սրբազանցներին» խամաճիկների տեղ դրած ուղղակի խաղացնում է: Ակնհայտ է, որ մրցույթ է հայտարարված, թե որի թեմից ավելի շատ քահանա կմիանա նիկոլական դավադիր ծրագրին: Այս մասին է հուշում այն, որ եթե երեկ քահանաները սկզբում հրապարակում էին դավաճանական հայտարարություններն՝ առանց մատնանշելու, թե որ տիրադավի թեմից են, ապա ընթացս համանման տեքստերում ավելացավ նաեւ մատնանշումը՝ թեմի առաջնորդի:
Այո՛, տիրադավերը փորձում են հաղթահարել քաստինգը, թե ով է Նիկոլ Փաշինյանի օրհնությամբ խլելու Լուսավորչի գահը: Իսկ գործընթացը, թերեւս տպավորություն է, որ նույնն է, ինչ քաղաքական ընտրությունների ժամանակ՝ ով ավելի շատ դավաճան բերի, նա էլ կհավակնի Մայր Աթոռի գահին: Այս առումով՝ նկատենք, որ թեժ մրցակցություն է սկսվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի միջեւ, որոնց թեմերից դավաճաններն ամենաշատն են: Ընդ որում՝ նույն թեմերից վստահեցնում են, որ թիվը ապահովվել են՝ առաջինի դեպքում հիմնականում՝ նյութական միջոցների գործադրմամբ, երկրորդի դեպքում՝ կոմպրոմատների կիրառմամբ՝ հաշվի առնելով Առաքել արքեպիսկոպոսի, այդպես էլ չճշտված հարազատ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քարամյանի հանգամանքը: Իրականում տեւական աշխատանք է իրականացվել քահանաների հետ, շատերի նկատմամբ ճնշումները շարունակվում են առ այս պահը:
Եվ ուրեմն՝ ովքեր են հայտնվել տիրադավերի այլեւս հուսահատության գազելում, ներկայացնում ենք ամբողջական ցանկը.
1. Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան / Արարատյան հայրապետական թեմ
2. Տեր Աշոտ քահանա Սաֆարյան / Արարատյան հայրապետական թեմ
3. Տեր Արարատ քահանա Օրդոյան / Արարատյան հայրապետական թեմ
4. Տեր Անուշավան քահանա Կոշեցյան / Արարատյան հայրապետական թեմ
5. Տեր Պարթև քահանա Մուրադյան / Արարատյան հայրապետական թեմ
6. Տեր Զգոն քահանա Աբրահամյան / Արարատյան հայրապետական թեմ
7. Տեր Վահան քահանա Առաքելյան / Արարատյան հայրապետական թեմ
8. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան / Արարատյան հայրապետական թեմ
9. Տեր Մաշտոց քահանա Ստեփանյան / Արմավիրի թեմ
10. Տեր Մկրտիչ քահանա Մուշադյան / Արմավիրի թեմ
11. Տեր Մովսես քահանա Աշուրյան / Արմավիրի թեմ
12. Տեր Սահակ քահանա Մարտիրոսյան / Արմավիրի թեմ
13. Տեր Պողոս քահանա Միքայելյան / Մասյացոտնի թեմ
14. Տեր Երվանդ քահանա Բաբայան / Մասյացոտնի թեմ
15. Տեր Դանիել քահանա Տերտերյան / Մասյացոտնի թեմ
16. Տեր Արիստակես վարդապետ Այվազյան / Մասյացոտնի թեմ
17. Տեր Գալուստ քահանա Սահակյան / Գուգարաց թեմ
18. Տեր Սմբատ քահանա Աբրահամյան / Կոտայքի թեմ
19. Տեր Ժիրայր քահանա Խաչատրյան / Կոտայքի թեմ
20. Տեր Վարդան քահանա Ներսիսյան / Կոտայքի թեմ
21. Տեր Շահան քահանա Միրզոյան / Կոտայքի թեմ
22. Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյան / Կոտայքի թեմ
23. Տեր Համազասպ քահանա Հագեյան / Կոտայքի թեմ
24. Տեր Սիոն քահանա Սաֆարյան / Կոտայքի թեմ
Ռազմիկ սարկավագ Պետրոսյան
Ռուբեն սարկավագ Պետրոսյան
Թովմաս սարկավագ Մարտիկյան
Պետրոս սարկավագ Ղազարյան
Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

