«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը շատ փոքր խաղաղացող է, նրան պարզապես ներգրավվել են գլոբալ խաղի մեջ, որպես փոքրիկ խաղաղալիք․ ԱԺ անկախ պատգամավոր

Հանդիպում

«Այն ինչ անում է վարչապետը եկեղեցու դեմ անօրինական է, թողնելով երկրի լրջագույն խնդիրների լուծումը Փաշինյանը ընկել է եկեղեցու հետեւից եւ դա աննպատակ չէ։ Ինքը փորձում է իր ճանապարհից հեռացնել այն հիմնական ուժը, որը խանգարելու է նրա վերընտրվելուն է, որովհետեւ եկեղեցին իրենից մեծ ուժ է ներկայացնում, ըստ այդմ հարկավոր է եկեղեցին պառակտել։ Այն ինչ, ըստ էության, անում է վարչապետը հայտարարելով, որ ինքը նոր եկեղեցի է ստեղծում, կործանարար է։ Այ՛ո, ինքը կարող է նոր եկեղեցի ստեղծել, որը կարող է կոչվել նոր եկեղեցականների միություն, բայց ոչ Հայոց Առաքելական եկեղեցի։ Այնպես որ Աստված չանի, որ Փաշինյանը հաջողի այս պատերազմում, որովհետեւ դա կբերի հայ եկեղեցու եւ հայ պետականության կորստի»,-անդրադառնալով իշխանությունների կողմից օր-օրի ահագնացող եկեղեցու դեմ ճնշումներին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԸ։ 

-Մինչ այս պահը ընթացող զարգացումները ինչ են հուշում՝ կհաջողի՞ Փաշինյանը։

-Եկեղեցին առայժմ շատ ամուր կանգնած է եւ ճիշտ քայլեր անում։ Խոստովանեմ՝ ինքս հավատացյալ չեմ, բայց ես հայ եմ, ես մարդ եմ, ով իր հայությունը տեսնում է դրա մեջ։ Ես ուզում եմ 301թվականին ընդունած քրիստոնեության ժառանգությունը պահպաննել, չեմ ուզում ունենալ նիկոլական եկեղեցի։ Իրականում այն ինչ անում է այսօր Փաշինյանը ոչ այլ ինչ է քան սրիկայություն երկրի նկատմամբ, նա ուզում է ստեղծել սեփական եկեղեցի, որի վրա հենվելով հասնի, այսպես կոչված, բաղձալի վերընտրմանը եւ չորրորդ հանրապետության հռչակմանը։ Դրանից հետ կվերանա հայը, կմնա հայաստանցին։

-Պարոն Ասլանյան, ինքներդ մասնագիտությամբ պատմաբան եք, ըստ այդմ հարցս հետեւյալն է, պատմության մեջ հիշո՞ւմ եք նման ղեկավար, ով այս կերպ պայքար է տարել եկեղեցու դեմ։

-Այս ձեւով չի եղել, բայց հակամարտություն եղել է, դա Հուսիկ Կաթողիկոսի ժամանակ է եղել՝ Տիրան թագավորի օրոք։ Երբ Տիրանը փորձեց մի փոքր մեղմացնել հալածանքները հեթանոսների նկատմամբ, այդ ժամանակ հակամարտություն առաջացավ Հուսիկ Կաթողիկոսի եւ Տիրան թագավորի միջեւ։ Եվ երբ Տիրանը փորձեց մտնել եկեղեցի Հուսիկ Կաթողիկոսը նրան թույլ չտվեց, որից հետո Տիրանի հրամանով Հուսիկ Կաթողիկոսին քարկոծեցին։ Նույն ճակատագրին արժանացավ Հուսիկ Կաթողիկոսի հաջորդը՝ Դանիելը, որից հետո կատարվեց այնպես ինչպես թագավորն ուզում էր։   

Բայց կրկնում եմ այդ ամենը մեր օրերի հետ մի համեմատեք, որովհետեւ այդ ժամանակահատվածում քրիստոնեությունը չուներ դեռեւս այն հեղինակությունը, անցած ճանապարհը։ Այսօր մենք շնորհակալ պետք է լինենք քրիստոնեությանը նրա համար, որ շուրջ հազար հինգ հարյուր տարի չունենալով պետականություն՝ ազգահավատ եւ ազգապահպան գործունեությունը իր վրա է վերցրել Հայոց Առաքելական եկեղեցին։ 

Եվ մի բան էլ ավելացնեմ․ վերջին 30-40 տարիների ընթացքում, փաստորեն թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները այսօր իրականացվում են։ Դեռեւս 21-րդ դարասկզբին Չավուշօղլին հայտարարում էր, որ Թուրքիայի համար Հայաստանից եկող վտանգը բացառապես Սփյուռքից եւ, որ իրենք պետք է աշխատեն Սփյուռքը չեզոքացնել, որպեսզի Սփյուռք-Հայաստան կապը այդքան ամուր չլինի, ու դրան նրանք հասել են։ Հիմա անցել են եկեղեցուն, այսինքն գլոբալ իմաստով եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը շատ փոքր խաղաղացող է, նրան պարզապես ներգրավվել են գլոբալ խաղի մեջ, որպես փոքրիկ խաղաղալիք։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան