Իրանում ուժայիններն անցել են հարձակման
ՄիջազգայինԻրանում ընդհանուր առմամբ սուր լարվածությունը դեռ պահպանվում է: Սակայն մի շարք չեզոք փորձագետներ գնահատում են, որ գագաթնակետը հաղթահարված է այն բանից հետո, երբ իրանական ուժերը սկսեցին ակտիվ հակազդեցության գերծեղությունենրը:
Ըստ վերջին տվյալների, Թեհրանի Ջանաթաբադ շրջանում սկսվել են սահմանափակ բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։
Հատուկ ուժերը մտել են Քարաջի արևելյան հատված՝ ցուցարարներին ցրելու համար՝ օգտագործելով մարտական փամփուշտներ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է. «Բոլոր հավատացյալները պետք է հավաքվեն մզկիթներում և Բասիջի կենտրոններում։ Ընտանիքները պետք է իրենց երեխաներին տանը պահեն»։

