«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տիրադավ ֆլեշմոբը զարմանալի չէր, բարի գալուստ դժոխք

Վերլուծություն

Մեկ օրվա ընթացքում 13 քահանա հայտարարեցին, որ միանում են տիրադավ հռչակված եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին: Այո՛, ադիբուդիի պես տրաքեցին հայտնի քահանաներ՝ նախընտրելով իրենց Սուրբ օծումն ուրանալ եւ անվճար ուղետոմս ստանալ տիրադավերի տխրահչռկան գազելում: Անխոս, սցենարն այն էր, որ համացանցը պետք է ցնցվեր այս ալիքից, որոշ հոգեւորականներ էլ այդ ալիքի տակ խառնվեին կեղտոտ ջրերին: Բայց, իրականում ոչինչ զարմանալի չէր, ավելին՝ սպասված էր:

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Մայր Աթոռում, ինչպես արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը կասեր, սոկրատյան հանգստությամբ են ընդունել արված հայտարարությունները: Բանն այն է, որ արված հայտարարություններից եւ որեւէ մեկը նորություն չէր, համենայնդեպս, Մայր Աթոռի համար: Տիրադավերի ջրերն ընկած քահանաները կա՛մ, այսպես ասած, կոմպրոմատավոր էին, կա՛մ այն գլխից էլ դավաճանները, որոնց հանդեպ Վեհափառ Հայրապետը չափազանց բարեգութ է գտնվել: Աչք է փակել, թե դավաճաններն ինչպիսի դավեր են նյութում Մայր Աթոռի թիկունքում: Ինչ վերաբերում է կոմպրոմատավորներին, Վեհափառը նրանց դատավորը չդարձավ, բայց դա էլ չգնահատեցին: Հետեւապես, ամեն մեկը պատասխան պետք է տա իր ընտրած ճանապարհի համար:

Իսկ ո՞րն էր մեկ օրում տիրադավ ֆլեշմոբի իրական նախադրյալները, ոչ պակաս ուշագրավ է: Տիրադավ «սրբազանցներին» լուրեր են հասել, որ իրենց կարգալույծության հարցն այլեւս օրերի հարց է՝ հերթով, շարքով, կարգով: Եվ ահա ցայտնոտի մեջ ընկած՝ փորձում են նույն դժոխքի կաթսայի մեջ գցել այն քահանաներին, որոնց կա՛մ աքիլսեսյան գարշապարին են տիրապետում, կա՛մ ինչ-ինչ պատմություններ է նրանց կապում իրար հետ՝ ողջ կյանքով պարտական լինելուց մինչեւ խայտառակ սկանդալներ:

Բայց, այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավն այլ է: Սկզբում տպավորություն էր, որ եկեղեցու քայքայման գործընթաց է սկսվել, բայց այս ամենը ճիշտ հակառակ արդյունքն է տալիս՝ եկեղեցին բյուրեղանում է, զուլալվում: Մայր Աթոռի կողքին մնում են նրանք, ովքեր պատրաստ են նահատակության՝ հանուն հավատքի, նրանք, ովքեր հավատարիմ են իրենց օծմանը, իսկ հոգեւորականների շարքերում առկա տիղմն ակամա դուրս է գալիս ջրի երես եւ դրա համար Մայր Աթոռը ջանքեր չի էլ գործադրում, պատեհապաշտների դեմքերը պատռվում է ինքնաբերաբար: Եկեղեցին, իրոք, բարենորոգվում է, մնում է տիրադավերի գազելում տեղավորվեն բոլոր ծպտյալ հակաեկեղեցականները, որոնք մեր օրերի փարիսեցիներն էին: Վերջիններիս մնում է միայն մեկ բան հորդորել՝ դուխո՜վ, խայտառակվեք մինչեւ վերջ եւ այստեղ, ինչպես իրենց խորթ հոգեւոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կասեր՝ մի հատ ծը՜մփ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան