Իրանի տապալված շահի որդին կոչով դիմել է Դոնալդ Թրամփին

Միջազգային
Իրանի վերջին՝ 1979 թվականին տապալված շահի որդին՝ Ռեզա Փահլավին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պատրաստ լինել Իրանի գործերին՝ երկրում բողոքի ցույցերի մասնակիցներին օգնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը հունվարի 8-ին «Fox News»-ին տված հարցազրույցում խոստացել է հզոր հարված հասցնել Իրանին, եթե այնտեղ սկսեն սպանել ցուցարարներին՝ հավելելով, որ այդ մասին տեղյակ է պահել Թեհրանին։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ինքը բազմիցս և հստակ ասել է, որ օգնության կհասնի Իրանի ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Փահլավին X սոցիալական ցանցում օգնություն է խնդրել Թրամփից՝ համառոտ նկարագրելով Իրանում տիրող իրավիճակը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքները զսպող ազդեցություն են ունեցել տեղի իշխանությունների վրա։

Նա նաև հայտարարել է, որ իրանցիները առաջիկայում նորից դուրս կգան բողոքի ցույցերի։ Մեկ այլ հրապարակման մեջ քաղաքական գործիչը նշել է X-ում Թրամփի, Սպիտակ տան և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի էջերը։
Նշենք, որ Փահլավիի կոչից հետո հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր էին անցկացվել։ Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը վկայում էին լայնամասշտաբ և զանգվածային ակցիաների մասին։ Այդ ժամանակ էլ երկրում դադարեց գործել ինտերնետը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում