Հայրենիքի ու Մայր Եկեղեցու շահերից բնավ չբխող այս գործընթացները որևէ առնչություն չունեն Աստծո հետ. Տեր Վահրամ

Հասարակություն

Վահրամ Ավագ քահանա Մելիկյանը գրում է․

 

«Ամանորյա իր պատգամի մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հստակ ուղերձներ հղեց ամենքիս՝ և՛ հոգևորական, և՛ աշխարհական իր զավակներին, անխտիր ամենքին՝ անկախ աստիճանից ու հանգամանքից։ Թերևս պետք է վերստին ունկնդրել, վերընթերցել։

 

Օրինակ՝ «Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության»,- հռչակում է Սուրբ Գիրքը (Ա Կոր. 14։33)։ Մեր կյանքում երկնապարգև խաղաղությունը, օրհնություններն ու շնորհները հաստատուն են մնում միմյանց նկատմամբ սիրո, ներողամտության և համերաշխության դրսևորմամբ։ Հիրավի, խաղաղության և սիրո մեջ է գործում Աստված, և իրական սերն ու ներքին խաղաղությունն են բարիք դառնում թե՛ անհատի և թե՛ ժողովրդի համար», – ասում է նա:

 

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին գուցե իսկապես պետք է կանգ առնել և դադարեցնել համատարած այս աղմուկը, վերականգնել ներքին ներդաշնակությունը և լսել Աստծո ձայնը, Ով վստահաբար չի ցանկանում Իր զավակների անիծաբեր կյանքը, պառակտումները, առավել ևս կործանումը։ Թողնենք, որ Աստված ճշմարտապես գործի մեր մեջ, վստահենք Տիրոջը։

 

Հայրենիքի ու Մայր Եկեղեցու շահերից բնավ չբխող, հարափոփոխ հիմնավորումներով ուղեկցվող այս գործընթացները, որ հանիրավի բզկտում են մարդկանց սրտերն ու հոգիները, վիրավորում հավատքը, քայքայում արժեհամակարգը, որևէ առնչություն չունեն Աստծո, Նրա խոսքի և Քրիստոսի Մարմնի հետ, որ Նրա Սուրբ Եկեղեցին է։Կան երկնային իրողություններ, որոնց հետ այնուամենայնիվ պետք է հաշվի նստել։

 

Ի վերջո դրանց վրա է հենց հաստատված Եկեղեցին իր բոլոր պատասխանատվություններով ու պարտականություններով։ Իսկ իրավունքի և իրավասության մասին այս լույսի ներքո արժե լրջորեն խորհել»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում