«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես լավանում եմ, բայց չեմ ուզում բաց թողնել որդուս հարսանիքը, խնդրում եմ՝ մի՛ շտապեք. Վիգեն Էուլջեքջյանի նամակը՝ Բաքվի բանտից

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, նրանից ձեռագիր նամակ է ստացել։ Ինչպես հայտնում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքջյանին:

Վիգեն Էուլջեքջյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը ArmLur.am-ին հայտնեց նամակի բովանդակությունից մանրամասներ։

«Վիգենը նամակում հայտնեց, որ ինքը լավացել է։ Նա նաև ասաց, որ քայլել չկարողանալու պատճառը մեջքի ցավերն են եղել։ Պարզվում է՝ նա ապաքինվում է և որոշակի բուժում է ստանում, հակառակ դեպքում, նույն իրավիճակում կլիներ։ Մենք շնորհակալություն հայտնեցինք Ժնևի Կարմիր Խաչին, քանի որ նրանք էին պատասխանատու՝ ըստ Բեյրութի տեղական աղբյուրների, ըստ Լինդայի պատմածի»,- ասաց փաստաբան Մինասյանը։

Էուլջեքջյանի ընտանիքին նաև հայտնել են, որ Ժնևի Կարմիր Խաչի միջամտությունը տեղի է ունեցել SOAR հայտարարությունը կարդալուց հետո, երբ նրանք տեղեկացրել էին Վիգեն Էուլջեքջյանի չքայլելու անհնարինության մասին։ Փաստաբանը ArmLur.am-ին նաև հայտնեց, որ Վիգենն ուրախ էր, քանի որ նամակը կարողացել է ընտանիքին փոխանցել Սուրբ ծննդյան և Նոր Տարվա տոնակատարությունների ժամանակ։ Ինչպես Լուսիանա Մինասյանը հայտնեց՝ ափսոսանք ու հուսահատություն, որ հնարավոր է չի կարողանալու մասնակցել որդու՝ Սերժ Էուլջեքջյանի երկար սպասված հարսանիքին։

«Վիգենը հուսահատ էր, բայց ոչ ամբողջովին։ Նա հույսով է, որ կկարողանա մասնակցել Սերժի հարսանիքին։ Ուստի՝ խնդրեց դանդաղեցնել հարսանիքի նախապատրաստական աշխատանքները»,- ասաաց փաստաբանը։

Լուսիանա Մինասյանը ասաց, որ Վիգենի նամակը բավականին հուզիչ էր, սիրտ մորմոքող։

«Նամակի միջոցով՝ Վիգենն ընտանիքին փոխանցեց իր սերը, իր ամուր կապը՝ ընտանիքին և այն մարդկանց հետ, որոնց նա ամենից շատն է սիրում այս աշխարհում, իր կյանքում»,- ասաց Լուսիանա Մինասյանը։

ArmLur.am-ի հետ զրույցում՝ փաստաբան Լուսիանա Մինասյանը իր և Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքի անունից շնորհակալություն և երախտապարտությունը հայտնեց ԿԽՄԿ-ին՝ գերիներին այցելելու և նամակը իրենց փոխանցելու համար։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան