ԻՀՊԿ-ն ճնշել է քրդական զինված խմբավորումների գործունեությունը Քերմանշահում
ՄիջազգայինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճնշել է քրդական զինված խմբավորումների գործունեությունը Քերմանշահում։
«ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերը բախումների մեջ են մտել քրդական անջատողական խմբավորումների հետ Քերմանշահ նահանգում։ Բախումների ժամանակ նահատակվել են ԻՀՊԿ երկու զինվորներ։
Ըստ հաղորդագրությունների՝ անկարգությունների սկսվելուց հետո քուրդ ահաբեկիչները իրենց որոշ մարտիկներին սահմանամերձ շրջաններից տեղափոխել են երկրի ներքին քաղաքներ՝ փորձելով անկայունացնել իրավիճակը։
Գործողության ընթացքում ԻՀՊԿ ուժերը, ըստ հաղորդումների, սպանել են առնվազն յոթ ահաբեկչի, որոնք գործել են Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության դեմ»,- հայտնում է իրանական աղբյուրը։

