Ինչքան էլ ուժեղ լինես, բանտի պատերն իրենց սև գործն անում են. Արթուր Վարդանյան

Ներքաղաքական

Երբեմն դժվարանում եմ շարադրել մտքերս, անգամ՝ հիշել։ Ինչքան էլ ուժեղ լինես, բանտի պատերն իրենց սև գործն անում են։ Ինչքան էլ խորհես ու մտածես, կորցրածը հետ չես բերի։

Վերջին 125 տարվա ընթացքում քանի՞ արդարներ են մորթվել, գնդակահարվել, աքսորվել ու անարդար դատապարտվել։ Քանիսին են բանտերում խոշտանգել ու սպանել։ Նրանցից ոմանց մենք այսօր ազգային հերոսներ ենք անվանում, իսկ նրանց անուններով գրված գրքերը կարդում ենք ու հիանում։

Հիմա էլ, բանտում, երբեմն կարդում եմ մեր մեծերի և հերոսների կյանքի պատմությունները ու հասկանում եմ, որ դրանք հայ ժողովրդի ցավի ու տառապանքի մասին են, որոնց մի փոքրիկ մասնիկն եմ ես։

Չէ՞ որ մեր մեծերից, մեր հերոսներից շատերը դատապարտվել, խոշտանգվել ու սպանվել են իրենց ժամանակներում գործող օրենքների համաձայն՝ սեփական ժողովրդի լուռ վկայության ներքո։ Իսկ երբ այդ նույն բռնակալ և անմարդկային օրենքները դադարել են գործել, մենք նրանց արդարացրել ու հերոսացրել ենք։

Մեր պատմության մեջ մենք՝ մեր իսկ լռությամբ կամ անտարբերությամբ, վկան ենք դարձել մեր հանդեպ իրականացված ցեղասպանության։ Մենք խելացի ազգ ենք, և այո՝ հպարտանում ենք մեր պատմությամբ, մեր մշակույթով, մեր լեզվով ու մարդկությանը տրված մեր ձեռքբերումներով։ Բայց մեզ սպասում են, քանդում են մեր եկեղեցիները, խլում են մեզանից մեր ազատությունն ու ապրելու իրավունքը, իսկ մենք նորից լուռ ենք՝ ասես դարեր շարունակ մեր անցած փորձությունները մեզ դաս չեն եղել։

Որոշում կայացնելը ազատ ժողովուրդների իրավունքն է, իսկ արդարությունը՝ այդ իրավունքի անսասան պաշտպանը։ Ինչ-որ մի պահ մեզ զրկել են այդ իրավունքից՝ խլելով մեզանից մեր ազատությունը, իսկ արդարությունը մեզ համար դարձրել են երազանք։

Մենք միշտ էլ գերին ենք եղել մեր վախերի, լռության և անտարբերության։ Սա է իրականությունն ու ճշմարտությունը, որոնց աչքերին դժվարանում ես նայել ու սկսում ես խուսափել ինքդ քեզանից։ Եվ հենց այդ պահից էլ դու ազատազրկված ես, իսկ բանտի պատերը իրենց սև գործն անում են, որովհետև կրկին դժվարանում ես շարադրել մտքերդ, անգամ՝ հիշել։

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՊ կուսակցության նախագահ

Բանտ, 14․12․2025

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում