Սա ռազմավարական փաստաթղթի նվազագույն ստանդարտների խախտում է. Արման Դանիելյան

Ներքաղաքական

Գործադիրը հաստատեց Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Թե այն որքանով է իրական եւ արդյունավետ, «Իրավունք»-ը հետաքրքվեց քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ:

— Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը՝ որպես ռազմավարական շրջանակ։ Ձեր գնահատմամբ՝ սա, իրո՞ք, ռազմավարություն է։

— Ոչ։ Սա ռազմավարություն չէ։ Ռազմավարական փաստաթուղթը պետք է ունենա իրավական տեղակայում, քաղաքական գործիքներ, հաշվարկված նպատակներ եւ չափելի արդյունքներ։ Ներկայացված դոկտրինը չունի դրանցից ոչ մեկը։ Այն ո՛չ օրենք է, ո՛չ պետական ծրագիր, ո՛չ էլ միջնաժամկետ ծախսային շրջանակի մաս։ Ունի զրո պարտադիր ուժ։

— Բայց իշխանությունը պնդում է, որ սա «ուղենիշ» է, ոչ թե գործողությունների պլան։

— Դա հենց խնդրի էությունն է։ Պետական կառավարման մեջ «ուղենիշն» առանց գործիքների՝ նշանակում է պատասխանատվության բացակայություն։ Տնտեսությունը զարգանում է ոչ թե ուղղություններով, այլ որոշումներով։ Եթե չկա որոշում, ուրեմն՝ չկա քաղաքականություն։

— Ըստ Ձեզ, որո՞նք են ամենակոպիտ տեխնոկրատական բացերը փաստաթղթում։

— Բոլոր հիմնարարները բացակայում են. չկան մակրոտնտեսական նպատակներ՝ ՀՆԱ աճ, արտադրողականություն, զբաղվածություն, չկա բյուջետային ազդեցության գնահատում, չկան ոլորտային առաջնահերթություններ թվերով, չկա ռիսկերի եւ զգայունության վերլուծություն, չկա ժամանակացույց, չկան պատասխանատու ինստիտուտներ։ Սա ռազմավարական փաստաթղթի նվազագույն ստանդարտների խախտում է։

Հիմնավորման մեջ նշվում է, որ դոկտրինը բյուջետային ազդեցություն չի ունենալու։ Ինչպե՞ս եք գնահատում դա։

— Դա տնտեսագիտական անհեթեթություն է։ Ցանկացած ինստիտուցիոնալ փոփոխություն ունի ֆիսկալ ազդեցություն՝ ուղղակի կամ հետաձգված։ Եթե ասում են «ազդեցություն չկա», նշանակում է կա՛մ հաշվարկ չեն արել, կա՛մ թաքցնում են։ Երկուսն էլ անընդունելի են պետական կառավարման մեջ։

Այսինքն՝ սա զուտ պետք է դիտարկել՝  որպես քաղաքական հայտարարություն, ոչ թե տնտեսական փաստաթո՞ւղթ։

— Այո, եւ հենց այդպես էլ պետք է կոչել։ Սա գաղափարական տեքստ է՝ առանց քաղաքական տնտեսության մոդելի։ Այն կրկնում է արդեն գործող ռազմավարական ձեւակերպումներ տարբեր փաստաթղթերից, բայց չի ավելացնում ոչ մի նոր գործիք, ոչ մի պարտավորություն։

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման դոկտրինը տնտեսվարողների եւ ներդրողների վրա։

— Զրո։ Կանխատեսելիություն չի ստեղծվում։ Ներդրողը հարցնում է երեք բան՝ կանոններ, ռիսկեր, եկամտաբերություն։ Այս փաստաթուղթը դրանցից ոչ մեկին պատասխան չի տալիս։ Եվ վաղը ցանկացած ձախողում կարելի է արդարացնել մեկ նախադասությամբ՝ «դոկտրինը կար, բայց չհաջողվեց»։ Սա պատասխանատվությունից խուսափելու դասական մեխանիզմ է։

Ինչպիսի՞ն պետք է լիներ իրական ռազմավարությունը։

— Ցանկացած լուրջ ռազմավարություն պարտավոր է պատասխանել երեք հարցի․ ի՞նչ ենք փոխում, ի՞նչ ռեսուրսով, ի՞նչ չափելի արդյունք ենք ակնկալում: Այս դոկտրինը չի պատասխանում դրանցից ոչ մեկին։

Այս ամենի վերաբերյալ,  Ձեր գնահատականն ինչպիսի՞ն կլինի:

— Պետությունը չի կառավարվում հռչակագրերով։ Տնտեսությունը չի աճում գեղեցիկ բառերից եւ վերջապես, պատասխանատվությունը չի վերանում դոկտրին հաստատելով։ Եթե իշխանությունը չունի հաշվարկ՝ թող դա ուղիղ ասի։ Եթե ունի՝ թող ներկայացնի թվերով։ Մնացածը ոչ թե վերափոխում է, այլ իմիտացիա։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում