Ռուսաստանը շտապ տարհանում է Իսրայելում իր դեսպանատան աշխատակիցներին. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական աղբյուրը հայտնում է.
«Ռուսաստանը շտապ տարհանում է Իսրայելում իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։ Վերջին 24 ժամվա ընթացքում արդեն իրականացվել է երեք տարհանման թռիչք։
Սա փաստացի հաստատում է Մոսկվայի գնահատականը, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կարող է կանխարգելիչ հարվածներ հասցնել Իսրայելին մինչև հունվարի վերջը»։

