Փաշինյանը պարգևատրել է ԱԱԾ աշխատակիցներին

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուններից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով, Կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը և բոլոր նպատակների, գործողությունների կենտրոնում և առանցքում դրվել է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ «Եվ շատ կարևոր է, որ պետությունը՝ անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան, թիկունք։ Սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը և զարգացումն ապահովելու համար»,– ընդգծել է վարչապետը։

Խոսելով 2018 թվականից հետո արձանագրված տնտեսական արդյունքների մասին՝ այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը տնտեսական գործունեության անվտանգությունն ապահովելու տեսակետից: Վարչապետն ընդգծել է նաև, որ այսօր Կառավարության նիստում ընդունված Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի տրամաբանությունն ու օրակարգն ընդունելի կլինի ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության համար:

Վարչապետը խոսել է Ազգային անվտանգության ծառայության վերլուծական կարողությունների զարգացման մասին, շեշտել, որ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների զարգացումը՝ որպես կանխարգելող գործիք: Այս համատեքստում, երկրի ղեկավարը նշել է նաև ժամանակակից աշխարհում ահագնացող սպառնալիքների մեծացմանը զուգահեռ ճիշտ մարտավարություններ որդեգրելու կարևորությունը:

«Ես կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայությանը՝ ընդհանուր առմամբ և յուրաքանչյուր ծառայողի, նաև շնորհավորել ձեր բոլորի Ամանորը, Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամներին, ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում, կրկին իմ գոհունակությունն արտահայտել այն փաստի առիթով, որ հիմա արդեն համոզված եմ ասում, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում և հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր: Իհարկե, իրավիճակները տարբեր են եղել, բարդ են եղել, երբեմն նույնիսկ անհաղթահարելի են թվացել, բայց այն, որ մենք բոլոր այդ խնդիրները հաղթահարել ենք, դրանում ամենևին էլ երկրորդական չէ և չէր կարող երկրորդական լինել Ազգային անվտանգության ծառայության դերը»,- ամփոփել է վարչապետը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ աշխատակիցներին պարգևատրել է հուշամեդալներով և պատվոգրերով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում