Թալինում ծեսի կատարման խոչընդոտման դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն

Թեմա
Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանի, Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, տեղակալ Սերգե Մկրտչյանի և նախկին քահանա Արամայիս Թախմազյանի կազմակերպմամբ 2026թ. հունվարի 6-ին խոչընդոտվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությունը և Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագի և Ջրօրհնեքի ծեսերի կատարումը:
 
Նշված անձինք Թալինի համայնքապետարանում և Արագածոտնի մարզպետարանում աշխատող անձանց, քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների և համազգեստով ոստիկանության ծառայողների հետ միասին արգելել են Եկեղեցի մուտք գործել Տեր Հայկ քահանա Սահակյանին, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ներկայացուցչին՝ Տեր Մուշե քահանա Վահանյանին և մյուսներին:
 
ՀՀ ոստիկանությունը ստացած լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցչի դիմումը և ապացույցներն այն մասին, որ խոչընդոտվելու է Եկեղեցու գործունեությունը և ծեսի կատարումը, չի կատարել օրենքով նախատեսված իր պարտականությունները:
 
Ավելին, 06.01.2026թ. Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանն անձամբ ներկա գտնվելով Եկեղեցու մոտ և տեսնելով խոչընդոտման վարքագիծը ոչինչ չի ձեռնարկել քահանաների իրավունքները պաշտպանելու և հանցագործությունը խափանելու համար:
 
Այս փաստերի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Հաղորդման մեջ անդրադարձ կա նաև ոստիկանության ծառայողների վարքագծին, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը հանցագործություն է համարում նաև իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը․․․:
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Միջնաբերդ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում