Թրամփի հրամանով ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որով նախատեսվում է ԱՄՆ-ի դուրս գալը 66 միջազգային կազմակերպություններից։
Հուշագիրը հրահանգում է ԱՄՆ բոլոր գործադիր գերատեսչություններին և գործակալություններին` դադարեցնել ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 կազմակերպությունների և ՄԱԿ-ի 31 կառույցների մասնակցությունը և ֆինանսավորումը։
Սա, իհարկե, վերջնականապես է փլուզում Պոտսդամի կոնֆերանսով ստեղծված համաշխարհային կառավարման համակարգը: Չնայած, Վենեսուելա ներխուժումն արդեն իսկ վերջնականապես է ոչնչացրել այդ համակարգը: Նաեւ հաշվի առնելով, որ եթե մինչ այս ԱՄՆ-ն իր ներխուժումներին (Հարավսլավիա, Իրաք Լիբիա եւ այլն) փորձում էր ինչ-որ օրինականության տեսք տալ, ապա Վենեսուելայի պարագայում անգամ դա չկար:

