ԱՄՆ-ում մորմոնական հուղարկավորության ժամանակ կրակոցներից 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել
ՀասարակությունԱՄՆ Սոլթ Լեյք Սիթիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, հաղորդում է ABC4-ը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցները տեղի են ունեցել մորմոնների հավաքատեղիի տարածքում։ Դեպքը տեղի է ունեցել հուղարկավորության ժամանակ։ Ոստիկանությունը դեռևս չի կարողացել ձերբակալել կասկածյալին։

