Դանիան պատրաստվում է պատերազմի ԱՄՆ-ի դեմ
ՄիջազգայինԴանիան պատրաստվում է պատերազմի ԱՄՆ-ի դեմ: «1952 թվականի հրամանագիրը դանիացի զինվորներին հրահանգում է պատասխանել հարձակմանը». դանիական լրատվամիջոցները հիշեցրել են իրենց զինվորականներին, որ նրանք պետք է կրակեն ամերիկացիների վրա, եթե նրանք հարձակվեն Գրենլանդիայի վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գրավելու սպառնալիքների ֆոնին, դանիական լրատվամիջոցները հիշեցրել են իրենց զինվորականներին 70-ամյա հրամանագրի մասին, որի համաձայն՝ Դանիայի տարածք ներխուժելու դեպքում դանիացի զինվորները պետք է անհապաղ զենք վերցնեն և մարտական գործողությունների մեջ մտնեն, եթե Դանիայի տարածքը հարձակման ենթարկվի։ Հրամանագրում նշվում է, որ դանիական զինվորականները պետք է հակագրոհեն՝ առանց սպասելու կամ հրամաններ խնդրելու իրենց հրամանատարներից։
Այս հրամանագիրը կկիրառվի նաև այն դեպքում, եթե ԱՄՆ-ն փորձի ուժով գրավել Գրենլանդիան։
Իսկ ահա The Telegrap-ի փոխանցմամբ, Դանիայի պաշտպանության նախարարությունը վերահաստատել է 1952 թվականի կանոնը, որը պահանջում է զինվորներից հարձակվել ներխուժող ուժերի վրա՝ ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո:

