Թշնամական ուժերի ցանկացած սխալ կստանա կոշտ և վճռական պատասխան․ Իրանի բանակի հրամանատար

Միջազգային

Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հայտարարել է, որ թշնամական ուժերի ցանկացած սխալ կստանա կոշտ և վճռական պատասխան՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չպետք է միջամտեն Իրանում ընթացող բողոքի ցույցերին, հայտնում է Tasnim News Agency-ն։

Հաթամին նշել է, որ իրանական զինված ուժերը գտնվում են զգալիորեն ավելի բարձր պատրաստվածության մակարդակում, քան 2025 թվականի հունիսին՝ երկրին պարտադրված պատերազմի նախօրեին։ Նրա խոսքով՝ Թեհրանը թշնամական հռետորաբանության սրումը դիտարկում է որպես սպառնալիք և այն անպատասխան չի թողնի։ «Սխալ հաշվարկի դեպքում Իրանը կկտրի ագրեսորի ձեռքը»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետության ներքին գործերին ցանկացած միջամտություն կստանա կոշտ արձագանք։

Հաթամին նաև նշել է, որ իրանցիների սոցիալ-տնտեսական և մասնագիտական բողոքները կապ չունեն ԱՄՆ նախագահի հետ․ ըստ նրա՝ չնայած կյանքի պայմաններից դժգոհությանը՝ քաղաքացիները չեն աջակցել անկարգություններին և չեն հետևել դրսից պարտադրվող սցենարներին։ Human Rights Activists News Agency-ի տվյալներով՝ Իրանում վերջին 10 օրվա բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 36 մարդ, այդ թվում՝ 34 ցուցարար և անվտանգության ուժերի 2 ներկայացուցիչ։ Նշվում է նաև ավելի քան 60 վիրավորի և 2076 ձերբակալվածի մասին։ Բողոքի ակցիաներն սկսվել էին դեկտեմբերի 28-ին՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի կտրուկ անկման ֆոնին:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում