Թույլ չե՛մ տա ինչ-որ քաղաքական դիվիդենտների կամ ինտրիգների համար փորձեն վարկաբեկել հայ եկեղեցուն. Պապ Իսպիրյան

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել էինք երգիչ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԻՆ եւ նրա հետ զրուցել ոչ միայն մշակույթից:

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌՈՒՅՑ ՉԷ»

 Ամիսներ է արդեն, ինչ տեսնում ենք թե ինչպես է պառակտվում Հայ Առաքելական եկեղեցին՝ որոշ բարձրաստիճան հոգեւորականներ անցան հակաեկեղեցականների կողմը, որոշները մնացին Վեհափառի կողքին: Ի՞նչ կասեք այս ամենի մասին:

— Նախ թույլ տվեք խոսքս սկսեմ հետեւյալ կերպ՝ այն մշակութային գործիչը, ով իսկապես իր մշակույթի համար հոգ տանողն ու այդ արմանտները կրողն է, պարտավոր է այս օրհասական օրերին իր խոսքն ասել: Լինելով հայ եւ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը՝ պետք է փաստենք, որ ունենք բազում սեպեր, խնդիրներ, որի առաջ դարեր իր վեր կանգնած ենք: Ակամայից ցանկանում եմ հիշեցնել 1915 թվականը, երբ մեր մտավորականները գլխատվեցին այն պատճառով, որ ավելի հեշտ լինի կառավարել մեր ժողովրդին: Այսինքն, եթե ցանկանում են մարդուն ոչնչացնել կամ կառավարել, պետք է նրա միջից հանել այն մտավոր գաղափարը, որը հիմքն է պետության: Հեեւաբար, դրան պետք է տեր կանգնի յուրաքանչյուր արվեստագետ, ով ապրում եւ շնչում է:

Ինչ վերաբերում է եկեղեցու խնդրին, ասեմ, որ շատ եմ անդրադարձել այս թեմային: Եկեղեցին հայի համար ուղղակի կառույց չէ: Ընդունելով քրիստոնեությունը 301 թվականին, ընդունել ենք այն որպես մեր տուն, մեր հիմք, ինչը մեր ազգին ապրեցրել է դարեր ի վեր: Երբ խոսում ենք քահանաններից, սրբազան հայրերից, նախ պետք է ինքներս մեզ հարց տանք՝ որքա՞ն ենք մենք մաքուր, անթերի, նոր հետո քննարկենք հոգեւորականին: Այսինքն, անգամ նման խոսակցություն պետք է չլիներ հայի մեջ՝ քահանան լավն է, վատն է եւ այլն: Սա խոսում է այն մասին, որ ուղղակիորեն մարդկանց անջատում, պառակտում են եւ ասում, որ նա գետի մյուս կողմում է, իրենք՝ մյուս: Այս դասակարգմանը շատ հայեր նորմալ չեն վերաբերվում: Անգամ սոցհարթակներում շատերը իրենց զայրույթն են արտահայտում նման մոտեցման համար:

— Երբ նայում ենք հետ՝ դեպի պատմություն, թերեւս նման դեպք դժվար է հիշել, որ եկեղեցու դռները կողպվի հայի ձեռքով, բայց դա էլ տեսանք…

— Գիտեք, եթե անգամ նման բան էլ եղել է, ապա դա արել են միայն բարբարոսները՝ եկեղեցի քանդել, ավերել ու կողպել: Հեռու չգնանք, 2020 թվականին, պատերազմի ժամանակ, այդ ամենը տեսել ենք: Երբ հանձնվեց Արցախը, տեսանք, թե բարբարոսները, որոնք չեն ունեցել պատմություն, մշակույթ, արժեհամակարգ, ինչպես վարվեցին մեր եկեղեցիների հետ: Մինչ հիմա էլ տեսնում ենք: Նմանների համար չկա մի շինություն, որն իրենից պատմություն ներկայացնի: Երբ հայը ցանկանում է մտնել եկեղեցի, իր մոմը վառել եւ Աստծո հետ առանձնանալ, նրան ոչ ոք եւ ոչինչ չպետք է խանգարի: Ինչ կատարվեց 2025 թվականի տարեվերջին Յոթ վերք եկեղեցու մոտ, կարծում եմ՝ ուղղակիորեն քաղաքական մոտեցում էր: Մի քիչ էլ հետ գնանք, կհիշենք, որ այնտեղի թեմի առաջնորդը կալանավորված է, իսկ ժողավուրդն առանց իր հոգեւոր հոր առաջնորդության՝ հնարավոր է տկարանա:

«ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԹԱԼԱՆՈՒՄ »

— Պարոն Իսպիրյան, ամեն դեպքում, եկեք փաստենք, որ հակաեկեղեցական արշավի ժամանակ Գյումրին շատ ամուր կանգնեց իր ոտքերի վրա:

— Իհարկե: Ես միշտ եմ ասել, երբ որոշում են գնալ այս ու այն եկեղեցի, նախ պետք է հասկանան, թե ինչի հետ են բախվելու: Ինձնից սկած՝ ես միշտ իմ եկեղեցու, իմ հավատքի կողքին կանգնած եմ: Ես թույլ չեմ տա ինչ-որ քաղաքական դիվիդենտների կամ ինտրիգների համար փորձեն վարկաբեկել Հայ եկեղեցուն: Դա մեր ամենավեհ արժեքն է:

Դարեր ի վեր Թուրքիան երազել է մեզ մեր հավատքից, կրոնից զրկել: Մեր հարեւան Պարսկաստանը տարիներ ի վեր փորձել է զրադաշտություն սերմանել մեր մեջ, բայց չի կարողացել: Եվ ասեմ նաեւ, որ ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են մենք թուրքերի հետ հաշտ ու համերաշխ ենք ապրելու: Ես չեմ պատկերացնում ինչպես է հնարավոր մի հարեւանի հետ համերաշխ ապրել, երբ նա մշտապես տենչում է քեզ սրի քաշել, սպանել, պղծել: Չեմ պատկերացնում, որ կգնտվի մի հայ, ով չի հասկանում, թե հիմա ինչ է կատարվում եկեղեցում: Նախ ամեն մի հայ մարդ ինքը պետք է իր մեջ կրի եկեղեցին, պատկերացնի նրա սուրբ արժեքը: Աստվածաշնչում էլ է գրված, որ պարտադիր չէ ամեն օր գնաս եկեղեցի, որ դառնաս հավատացյալ կամ Աստծո զավակ: Աստված ասում է՝ ես քո մեջ եմ եւ եթե հավատում ես, փնտրում ես, ես կգամ:

— Այս ընթացքում կալանավորվեցին սրբազան հայրեր, քաղաքական գործիչներ՝ զուտ միայն այն պատճառով, որ հայտնեցին իշխանությանը հակառակ կարծիք: Սա այլեւս բռնապետությո՞ւն է:

— Մենք արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ խոսում ենք ժողովրդավարությունից, ու վերջերս շատ հաճախ են ասում, որ եկեղեցականն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ կամ երկրի ներքին ու արտաքին հարցերով: Բայց որքանով ես եմ տեղյակ, մեր սահմանադրական կարգի մեջ չկա որեւէ նման կետ, որտեղ ասվում է, թե հոգեւորականը չի կարող զբաղվել կամ մտածել իր երկրի, ժողովրդի մասին: Հիշենք, թե ինչպես էին մեր հոգեւորականները պատերազմի օրերին զենքը ձեռքին կանգնած սահմանում: Այսինքն՝ պատմությունը երբ թերթում ենք, տեսնում ենք, թե ինչպես են մեր հոգեւորականները պայքարել ե՛ւ զենքով, ե՛ւ քարոզով: Ու այսօր, երբ մեր հոգեւորականները բարձրաձայնում են, որ ունենք խնդիրներ եւ այլն, նրանք կալանավորվում են:

Գիտեք, միայն սիրուն ապրելը կամ խոսելը չէ, որ պետք է ուժ տա ապրելու: Դու պետք է քո հողի վրա ուժեղ ու ամուր կանգնես, քեզ հետ պետք է հաշվի նստեն: Եվ երբ գնաս օտար երկրում հանդիպումների, քննարկումների, մարդիկ պետք է քեզ հարգանքով մոտենան: Սակայն, այսօր ամեն մեկը մտածում է իր գրպանի, իր կարգավիճակի մասին՝ մոռանալով արժեհամակարգ: Երբ հայ մարդը դադարի մտածել միայն իր գրպանի, փորի մասին, շատ բան այլ կլինի նաեւ միջազգային հարթակներում: Այս վերջերս շատ եմ ասում, որ մենք դադարել ենք իրար սիրելուց, Աստծոն մոտ լինելուց: Հիմա շատերը փորձում են դիմացինին քծնել, որ իրենց համար լավ լինի եւ այլն, բայց մոռանում են մի պարզ բան՝ դա երկար կյանք չի ունենա:

Մինչ հիմա լսում եմ «նախկիններ» բառը, թե՝ նրանք այս արեցին, այն արեցին, թալանեցին… Ներկայիս իշխանություններն էլ են թալանում: Բոլորովին վերջերս տեսանք, թե ինչպես է արդարադատության նախարարը շատ հպարտ ասում, որ կարող է իրեն թույլ տալ 200 հազար դոլարի բնակարան ունենալ, քանի որ օր ու գիշեր աշխատում է: Հիմա հարց՝ բա գյուղացին, հայ մարդը օր ու գիշեր աշխատում է, ինչո՞ւ չի կարողանում դրա կեսի չափն ունենալ: Հակասություններն այնքա՜ն շատ են: Երբ տիկին նախարաը ասում է, որ պաշտոնատար անձն իրավունք ունի թանկ տներ ունենալու, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նախկին պաշտոնատարներն իրավունք չունեին:

Առհասարակ, երբ հասարակությունը ինքնակրթությամբ զբաղվի եւ կրթվի, նրա հետ ուզեն- չուզեն հաշվի կնտեն եւ արդեն դժվար կլինի կրթված հասարակությանը կառավարելն այնպես, ինչպես իրենք կցանկանան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում