«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանը եւ Ռուսաստանն ունեն ընդհանուր քաղաքակրթական անցյալ, հուսով եմ՝ նաեւ ընդհանուր ապագա. Սապրիկա

Տեսանյութեր

Բելգորոդի պետական համալսարանի սոցիալական տեխնոլոգիաների եւ պետական ծառայության ամբիոնի վարիչ, սոցիոլոգ ՎԻԿՏՈՐ ՍԱՊՐԻԿԱՆ Ռուսաստանի, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Հայաստանի երիտասարդության շրջանում վերջերս իրականացրել են հետազոտություն՝ տեղեկատվական անվտանգության վերաբերյալ։ Սապրիկայի գնահատմամբ՝ ստացված տվյալներն այնքան էլ դրական չեն, քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդների շուրջ 65 տոկոսը բախվել է կեղծ կամ անհավանական տեղեկատվության։ Ընդհանուր առմամբ՝ երիտասարդները նշել են, որ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 66 տոկոս, իսկ Հայաստանում՝ փոքր-ինչ ավելի ցածր։

— Երբ հարց է տրվում՝ արդյո՞ք անհրաժեշտ է տեղեկատվական անվտանգություն եւ տեղեկատվական տարածքի պաշտպանություն ագրեսիայից ու որոշ երկրների կողմից իրականացվող բռնի, հաճախ աննկատ գործողություններից, շուրջ 70 տոկոսը կարծում է, որ՝ այո։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա ենթադրում է, որ նույնիսկ երիտասարդներն են հասկանում որոշ արեւմտյան երկրների ագրեսիվ գործողությունները, որոնք ուղղված են Եվրասիայի ավանդական արժեքների եւ սոցիոմշակութային ավանդույթների դեմ։

Երբ մենք խոսում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման մասին, ցավոք, պետք է ասեմ, որ երիտասարդների մեծ մասը կարծում է, թե եվրասիական տնտեսական երկրների բնակիչները միշտ չէ, որ ընդհանուր փոխըմբռնում են գտնում։ Մոտ 42 տոկոսը կարծում է, որ դա տեղի է ունենում երբեմն, եւ միայն 16 տոկոսն է կարծում, որ ընդհանուր փոխըմբռնումը միշտ է ձեռք բերվում։ Սա ցույց է տալիս, որ մենք դեռեւս չենք ստեղծել այն հորիզոնական կապերը, որոնք կապահովեին եվրասիական տնտեսական ինտեգրման հնարավորությունը, ինչպես նաեւ հետագա սոցիալ-քաղաքական ինտեգրումը։ Իսկ ո՞րն է այդ ընդհանուր փոխըմբռնման պակասի հիմնական պատճառը։ Առաջին հերթին՝ արտաքին ուժերի ազդեցությունը եւ հակամարտությունների հրահրումը։

Ռուսաստանի երիտասարդների 42 տոկոսը եւ Հայաստանի երիտասարդների մոտ 50 տոկոսը գիտեն, որ այս գործոնը կարեւոր է, երբ մենք փորձում ենք ընդհանուր փոխըմբռնում գտնել: Իհարկե, մենք պետք է այս տվյալները օգտագործենք՝ հասկանալու համար, թե ուր շարժվել։ Երիտասարդների մեծ մասը կարծում է, որ միջազգային համագործակցության ուժեղացումն անհրաժեշտ է։

Այսպիսով, եթե խոսում ենք ընդհանուր արժեքների մասին, երիտասարդները նշում են հետեւյալը․ առաջինը՝ ընդհանուր ավանդույթները, իսկ երկրորդը՝ իհարկե, Մեծ Հայրենական պատերազմի հիշողությունը։ Մենք շատ լավ գիտենք, թե որքան կարեւոր է Հայաստանի համար այդ իրադարձության հիշողության պահպանումը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի համար։ Հայաստանը եւ Ռուսաստանն ունեն ընդհանուր քաղաքակրթական անցյալ եւ, հուսով եմ՝ նաեւ ընդհանուր ապագա։ Վերջերս Հայաստանի Հանրապետության քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կողմից իրականացվել է հետազոտություն, որը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակության մեծ մասի կարծիքով՝ արտաքին հարաբերությունները հիմնականում պետք է ուղղված լինեն դեպի Ռուսաստան։ Այս ցուցանիշը աճում է, ինչը մեզ թույլ է տալիս ասել, որ իրական գիտակցումն աստիճանաբար արթնանում է եւ պարզ է դառնում, թե ովքեր են Հայաստանի Հանրապետության իրական դաշնակիցները։ Հուսով եմ, որ այս գործոնը շատ կարեւոր դեր կխաղա մեր դաշնակցային հարաբերություններում ապագայում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան