Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակով

Հասարակություն

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն փոփոխությունները, համաձայն որոնց բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն էլեկտրոնային համակարգով, էլեկտրոնային ստորագրությամբ։

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ այս նոր գործիքակազմը մի քանի խնդիր է լուծում թե՛ աշխատողների, թե՛ գործատուների, թե՛ պետության համար։

 

«Գործատուները այսուհետ անձին աշխատանքի ընդունելիս` պարտադիր աշխատանքային պայմանագիրը պետք է ձևավորեն հենց նոր էլեկտրոնային հարթակում։ Այն պարտադիր փոխանցվելու է աշխատողին, որպեսզի նա ծանոթանա ու թվային ստորագրությամբ հաստատի։ Այսինքն, սա հնարավորություն է, որ աշխատողն իր պայմանագիրն ունենա հենց աշխատանքային հարաբերությունները ծագելու մեկնարկից։ Սա նշանակում է, որ չի կարող լինել իրավիճակ, որ աշխատողն այդպես էլ պայմանագիրը չունենա, որովհետև այս նոր տարբերակով պայմանագիրը դառնում է պարտադիր և հասանելի աշխատողի համար»,-ասաց Ժորա Սարգսյանը։

 

Գործատուների համար նոր գործիքակազմը ևս կարևոր է, քանի որ, ըստ Ժորա Սարգսյանի, հնարավորություն է տալիս խուսափել անճշտություններից։ Եթե նախկինում այս կամ այն հարցով բացթողում էր լինում և դա վերագրվում էր անտեղյակությանը, ապա հիմա այստեղ ևս հարցը կարգավորվում է։ Նոր էլեկտրոնային հարթակում լինելու է աշխատանքային օրինակելի պայմանագրի տարբերակ, որտեղ առանձնացվելու են պարտադիր դաշտեր։ Գործատուին մնում է ավելացնել հիմնական տեղեկատվությունը աշխատանքի ընդունվող քաղաքացու մասին՝ լրացնելով պարտադիր դաշտերը։

 

Այս նոր գործիքակազմը կարևոր է նաև պետության համար, քանի որ աշխատողի ու գործատուի հարաբերությունները դառնում են թափանցիկ։

 

Ժորա Սարգսյանն ընդգծեց, որ բոլոր գործատուներին տրվելու է մեկ տարի ժամանակ, որ ներկայում իրենց մոտ աշխատող քաղաքացիների պայմանագրերը ևս անցնեն այդ հարթակ։ Աշխատող քաղաքացիներին անհրաժեշտ է միայն ունենալ թվային ստորագրություն։

 

«Քանի որ մինչ այս կյանքի կոչվեց եկամուտների հայտարարագրման ծրագիրը, որի շրջանակում քաղաքացիների մի զգալի հատվածը ձեռք բերեց թվային ստորագրություն կամ նույն մոբայլ ID-ն, հետևաբար, շատերը այս առումով որևէ անելիք չունեն։ Selfportal հարթակում իրենց համար տեսանելի կլինի աշխատանքային պայմանագիրը, մնում է ծանոթանալ ու հաստատել։ Այն քաղաքացիները, որոնք ամեն դեպքում դեռ չունեն թվային ստորագրություն, կարող են մոտենալ իրենց բջջային օպերատորին և ստանալ»,-ասաց Ժորա Սարգսյանը։

 

Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մի քանի ամիս հնարավորություն էր տրված գործատուներին կամավորության սկզբունքով օգտվել նոր հարթակից։ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ այս հնարավորությունից օգտվող բազմաթիվ գործատուներ են եղել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում