Սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ. Վանեցյանը՝ Փաշինյանի ու նրան աջակցող եպիսկոպոսների ընդունած ծրագրի մասին

Ներքաղաքական

Գարեգին 2-րդին կաթողիկոսական գահից զրկելու գործողությունների ծրագրի ընդունումը Փաշինյանի եւ նրան աջակցող եպիսկոպոսների կողմից ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ է համարում։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով տեղի ունեցածին։   

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման այն հերթական արարը, որին քիչ առաջ ականատես եղանք, կարելի է գնահատել՝ որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը, կարծում եմ՝ պետք է անդրադառնա:

Բայց այս ամենում մի կարևոր հանգամանք կուզենայի շեշտել։ Ն. Փ.-ն բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է «կայծակնային» արագությամբ հեռացնել Վեհափառին և կազմաքանդել հայկական հոգևոր-ազգային ամենահին կառուցակարգերից մեկը, ուստի դիմում է հայտնի հին մեթոդին՝ անհասկանալի և ոչ լեգիտիմ հանձնաժողովներով և համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը։

Բացի այս, դրանց ստեղծմամբ, Ն.Փ.-ն պաշտոնապես մեկնարկում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պառակտման գործընթացը և որպես կառավարության փաստացի ղեկավար, գլխավորելով այդ համակարգող խորհուրդ կոչեցյալը, կրում ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների և պայքարի միջով է անցել, այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։

Հենց դրա համար Վեհափառ Հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ Եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին և այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին։

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»,– գրել է նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում