Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը

Դեկտեմբերի 30-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանում թալանել են Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենի տունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե, որը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանն է, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են ու արդեն տեղում տան սեփականատեր 55-ամյա տղամարդը հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են իրենց տան պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել տունը և գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Դեպքի փաստով քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանի սեփականատերը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենն է և նրա բնակարանից գողացել են 18 հազար ԱՄՆ դոլար, 18 միլիոն ՀՀ դրամ, 3 հատ ոսկյա թանկարժեք թևնոցներ, 7 հատ ադամանդե քարերով թանկարժեք մատանիներ, 4 հատ շղթա և մեծ քանակի ադամանդե քարեր։Տուժածը քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 45 մլն դրամի վնաս։

Հուդան գերեզմանից չի ծափահարում, այլ սարսռում է. միջազգայնագետ Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ