Ազատ առևտրի և պահեստավորման նոր թույլտվություն Սադախլոյի և Կարմիր կամրջի անցակետերում
Տնտեսություն«Վրացական երազանք»-ի կառավարության դեկտեմբերի 29-ի հրամանով Վրաստան–Հայաստան սահմանային անցակետ Սադախլոյում և Վրաստան–Ադրբեջան սահմանային անցակետ Կարմիր կամրջում ազատ առևտրի և պահեստային գործունեության իրականացման համար տրվել է նոր թույլտվություն։
Թույլտվությունները վերաբերում են չորս հողատարածքների, որոնք գտնվում են սահմանային անցակետերի «կանաչ գոտում»։ Տվյալ տարածքում, ըստ առաջնային տեղեկությունների, Duty Free առևտրի գոտին կընդլայնվի։
Հրամանում նշված է․
Վրաստան–Հայաստան պետական սահմանային գոտում գտնվող N983.16.15.424 կադաստրային կոդով գրանցված երկու հողատարածքներում, նաև Վրաստան–Ադրբեջան սահմանային գոտում գտնվող N83.11.22.606 կադաստրային կոդով գրանցված հողատարածքում թույլատրվում է որոշակի տեսակի տնտեսական գործունեություն, մասնավորապես՝ պահեստային տնտեսության կառուցում/կահավորում և գործարկում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Վրաստան–Հայաստան պետական սահմանային գոտում գտնվող N83.16.15.423 կադաստրային կոդով գրանցված հողատարածքում, նաև Վրաստան–Ադրբեջան սահմանային գոտում գտնվող N83.11.22.607 կադաստրային կոդով գրանցված հողատարածքում թույլատրվում է որոշակի տեսակի տնտեսական գործունեություն, մասնավորապես՝ ազատ առևտրի կետի գործունեություն/պահեստային տնտեսություն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն հրամանի՝ Սադախլոյի (Հայաստանի սահմանային անցակետ) դեպքում խոսքը 211 և 124 քմ մակերես ունեցող հողատարածքների մասին է, իսկ Կարմիր կամրջի դեպքում՝ 162 և 156 քմ մակերես ունեցող հողատարածքների։

