Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ Սափեյանի «փառահեղ» կենսագրությունը

Ներքաղաքական
Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հետհեղափոխական շրջանում դատարանում է հայտնվել 7000 դրամի պարտքի պատճառով: «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ «Վիվասել» ընկերությունը ստիպված է եղել նրան դատի տալ, քանի որ ապագա համայնքապետը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունը։
 
Այս փաստը մանրուք չէ, այն շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ մտածողությամբ մարդ է այսօր զբաղեցնում համայնքապետի պաշտոնը։ 7000 դրամ չունեցող Տավրոս Սափեյանի ֆինանսական վիճակը լավ «դզվում» է պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։
 
2023թ Թալինի համայնքապետարանը շուրջ 15,7 մլն դրամի հեղուկ և սեղմված գազի մատակարարման պայմանագրեր է կնքում Սափեյանի հոր և հորեղբոր ընկերության հետ։ Երկու մրցույթ, երկու պայմանագիր, երկու դեպքում էլ՝ մեկ մասնակից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է շահերի բախումը, բայց դա որևէ իրական հետևանք չի ունեցել։
 
2025թ․-ին գործել է նույն սխեման պարզապես այլ մարդկանց անուններով։ Գազի մատակարարումը փոխանցվել է «Արսուր» ՍՊԸ-ին՝ 11,6 մլն դրամով, առանց մրցույթի։ Ընկերությունը գրանցված է համայնքապետարանի աշխատակցի եղբոր անունով, իսկ գործարքի թույլտվությունը տրվել է հենց Տավրոս Սափեյանի ստորագրությամբ։ Անունները փոխվել են, մեխանիզմը՝ ոչ։ Համայնքային փողը պտտվել է նույն քաղաքական ու անձնական շրջանակում։
Տավրոս Սափեյանի անունը կրկին հայտնվել է դատարանում՝ այս անգամ վիրավորանքի գործով։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժորա Գրիգորյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Թալինի համայնքապետի՝ պահանջելով պարտավորեցնել նրան ներողություն խնդրել և վճարել 1 մլն 500 հազար դրամ՝ վիրավորանքի համար։ Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, ինչը նշանակում է, որ համայնքապետի խոսքը ենթակա է դատական քննության։
 
«Փողոցից» համայնքապետ դարձած Սափեյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում․ խոչընդոտել է եկեղեցական արարողությունները, ստիպել է հավատացյալներին՝ լքել եկեղեցին, Մայր Աթոռի բակում դրսևորել է ագրեսիվ պահվածք ու հնչեցրել սադրիչ կոչեր։
Այս ֆոնին ծիծաղելի է հնչում ՔՊ-ի կողմից «էթիկայի կանոնագրքի» ստեղծումը, որը պետք է կարգավորի իշխանական պաշտոնյաների վարքն ու խոսքը։ Տավրոս Սափեյանի նման վարք դրսևորող պաշտոնյան ընդհանրապես տեղավորվո՞ւմ է որևէ էթիկական սահմանների մեջ։ Երբ համայնքապետը փողոցային բառապաշարով է խոսում քաղաքացիների, հոգևորականների ու հավատացյալների հետ, ապա ցանկացած կանոնագիրք դառնում է ուղղակի թղթի կտոր։
 
Լիա Սարգսյան
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում