Ինչ են հուշում Վենեսուելայի դեպքերը. Հենրիխ Դանիելյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական
«Ժամանակակից պետություններում իշխանության կայունությունը հազվադեպ է պայմանավորված մեկ քաղաքական գործչով, այլ հիմնականում պայմանավորված է պետական կառավարման ամբողջական համակարգով։ Վենեսուելան ունի ձևավորված ինստիտուտներ, զինված ուժեր և անվտանգության կառույցներ, որոնք ապահովում են համակարգի շարունակականությունը՝ անկախ անհատներից։
 
Անձի վրա կենտրոնացած «ռեժիմի փոփոխության» մոտեցումը թերի պատկերացում է իշխանության իրական կառուցվածքի մասին և հաճախ գերագնահատում է խորհրդանշական դերակատարությունը։ Նման գործողությունների հիմնական նպատակը ոչ թե քաղաքական համակարգի քանդումն է, այլ հոգեբանական ճնշման իրականացումը՝ ուժի ցուցադրում, հակառակորդների վախեցում և պրոքսի ցանցերի ակտիվացում։
 
Այս ուղերձը սահմանափակված չէ միայն Կարակասով․ այն հասցեագրված է բոլոր այն պետություններին, որոնք դիմադրում են արտաքին պարտադրանքին։
Պատմական փորձը վկայում է, որ նման ճնշումները չեն հանգեցնում զիջումների, այլ հակառակը՝ նպաստում են ներքին համախմբմանը և անվտանգության համակարգերի կոշտացմանը։
 
Առաջնորդի հնարավոր չեզոքացումը՝ առանց պետական ինստիտուտների խաթարման, չի բերում ռեժիմի փոփոխության, այլ խորացնում է ուժային կառավարման մոդելը։ Առավել վտանգավոր հանգամանքը նման գործողությունների նախադեպայնացումն է, որը խարխլում է միջազգային իրավունքի հիմքերը և ուժը ներկայացնում որպես իրավունքի փոխարինիչ։
 
Ուստի՝ խոսքը մեկ քաղաքական գործչի մասին չէ, այլ միջազգային կանոնակարգի քայքայման և համաշխարհային անկայունության աճի մասին», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում