Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով. տիրադավները և նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից. Գեղամ Մանուկյան

Ներքաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձեւավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով։

Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով (սա դարձել է պատժի յուրօրինակ տեսակ) Արշակ եւ Մկրտիչ Սրբազաններին չենք կարողանում հանդիպել։ Նրանց փոխանցեցի իմ հարազատ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անվանական բացիկները։

Սրբազաններն իրենց օրհնությունն էին հղում բոլորիդ (բացառությամբ…դե, գիտեք)։ Իրենք էլ մեր պես գիշերը դիտել էին Վահափառի ուղերձը միայն։

Միքայել Սրբազանի հետ զրույցում, երբ խոսք բացվեց գիշերը եկեղեցիներում էական մարդաշատության մասին, նրա աչքերը փայլեցին։ ՈՒ հիշեց, դեռ երկու տասնամյակ առաջ, երբ առաջին փորձն արեց Գյումրիում Ամանորի գիշերը եկեղեցում դիմավորել, միայն ինքն ու մոմավաճառն էին։ Հետո այլեւս այն ողջ երկրում դարձավ համատարած երեւույթ։

Ի դեպ, Նռնօրհներքի գաղափարի հեղինակն ըստ իրեն՝ Բարգրատ Սրբազանն էր, որը հատուկ էր կարեւորում նռան խորհրդանշականությունը։

Խոսքը Սրբազանն ավարտեց «դե դրանց մասին ով է հիշելու» արտահայտությամբ։

Համաձայն չէի։ Իրենց են հենց հիշելու, իրենց են հիմա հիշում ու իրենցով են ապրում եւ հպարտանում։ Իսկ տիրադավներն ու նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում