Ռուսաստանը ԱՄՆ-ին կփոխանցի Պուտինի նստավայրի վրա հարձակված անօդաչու թռչող սարքի տվյալները
ՄիջազգայինՌուսաստանը կփոխանցի ՌԴ նախագահի նստավայրի ուղղությամբ թռչած ուկրաինական անօդաչու թռչող սարքի վերծանված տվյալները ամերիկյան կողմին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի հետախուզական ծառայությունները դեկտեմբերի 29-ին խոցված անօդաչու թռչող սարքերից մեկից թռիչքի առաքելության ֆայլ են հանել։ Վերծանումը ցույց է տվել, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման վերջնական թիրախը Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրի օբյեկտն էր։
«Այս նյութերը կփոխանցվեն ամերիկյան կողմին հաստատված ուղիներով», – ասվում է հայտարարության մեջ։

