Ձյան տեղումները կշարունակվեն, եղանակը կցրտի 14-18 աստիճանով. մանրամասներ
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։
Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։
Երևանում հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

