Մենք գաղափար անգամ չունեինք, որ այս տարին ճակատագրական է լինելու բոլորիս համար․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը գրառում է արել

Մենք գաղափար անգամ չունեինք, որ 2025-ը ճակատագրական է լինելու բոլորիս համար։ Այս մաաին սոցցանցի իր էջում գրել է Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը։

«Անցած տարի այս օրը, երբ դիմավորում էինք 2025 թվականը` այնքան մեծ սպասելիքներ և ակնկալիքներ ունեինք։

Մեր ընտանիքի ավանդույթին համաձայն հավաքվել էինք Պապիկիս և Տատիկիս տանը` բոլորս ներկա էինք և անհամբեր նայում էինք ժամին՝ սպասելով, որ 24-ը դառնա 25։ Եվ մենք գաղափար անգամ չունեինք, որ այդ տարին ճակատագրական է լինելու բոլորիս համար։

Ես չեմ կարողանում մտքերս արտահայտել, քանի որ արցունքները խեղդում են կոկորդս։ Միայն կարող եմ ասել՝ Պա՜պ, ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ։

Ուզում եմ իմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել քեզ , Պա՜պ ջան , դու արել ես ամեն բան, որ մենք լինենք երջանիկ, առողջ և ապահովված:

Շնորհակալ եմ , անչափ շնորհակալ եմ կյանքի բոլոր քո տված խորհուրդների համար։

Շնորհակալ եմ, որ միշտ եղել ես մեզ համար լավագույն Պապան։

Շնորհակալ եմ, որ քեզանից հետո թողեցիր մեզ քո ազգի սերն ու հարգանքը՝ այն ամենը ինչ դու տալիս էիր ու ստանում փոխադարձ։

Եվ մենք միշտ ամեն բան անելու ենք, որ քո անունը բարձր պահենք, քո կիսատ թողածը հասցնենք ավարտին։

Թող 2026 թվականը հենց այդ ամենի սկիզբը լինի, Պա՛պ։

Ես անսահման կարոտում եմ քեզ և ամեն վայրկյան զգում քո կարիքը։

Գիտեմ, որ դու ամեն ինչ տեսնում ու լսում ես։

Շնորհակալ եմ անչափ ամեն բանի համար, Պա՜պ ջան»,-գրել է նա։

Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում