Հունվարի 1-ին Երկրին կհարվածի 6 մագնիտուդ ուժգնությամբ մագնիսական փոթորիկ
2026 թվականը սկսվում է մագնիսական փոթորիկով, այս մասին հայտնել է բրիտանական երկրաբանական ծառայությունը։
Հունվարի 1-ին, ըստ հաղորդումների, սպասվում է G1 մագնիսական փոթորիկ, որը կարող է կարճ ժամանակով ուժեղանալ մինչև G2։
Մագնիսական փոթորիկը կթուլանա հունվարի 2-ի ընթացքում, և գեոմագնիսական պայմանները կտատանվեն մինչև G1։

