Արտերկրային միջամտություն, նոր աշխարհակարգ և այլն. ի՞նչ է կանխատեսել Վանգան 2026-ի համար
Բուլղարացի պայծառատես Վանգային վերագրվող ամենանշանակալի մարգարեություններից մեկը վերաբերում է գլոբալ առճակատումներին, որոնք կարող են լինել 2026 թվականին։
1. Միջազգային լարվածության սրում
Կարողեն լինել մասշտաբային բախումներ, որոնցում գուցե ներգրավվի նաև Եվրոպան: Խոսքը վերաբերում է շարունակական աշխարհաքաղաքական հակամարտությունների, հակասությունների աճի և ռազմաքաղաքական դաշինքների վերախմբավորման մասին է: Լարվածության օջախներ կարող են առաջանալ Թայվանի տարածաշրջանում, Հարավչինական ծովում, Հնդկաստանի և Չինաստանի սահմանին: Սա կարող է հանգեցնել նոր կոալիցիաների ձևավորմանը և աշխարհակարգի արմատական փոփոխության:
2. Կլիմայական կատակլիզմներ
2026 թվականին մոլորակին կարող է նախվել հզոր երկրաշարժերի, աղետալի ջրհեղեղների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անոմալ շոգի խնդիրներին: Այս իրադարձությունները կարող են մասշտաբային ավերածություններ պատճառել աշխարհի տարբեր հատվածներում:
3. Տեխնոլոգիական մարտահրավեր և արհեստական բանականություն
Ժամանակակից իրականության մեջ առանձնահատուկ արդիականություն է ստանում այն կանխատեսումը, ըստ որի՝ տեխնոլոգիաները դուրս կգան վերահսկողությունից: Շատերի կարծիքով՝ Վանգան կանխագուշակել է մի դարաշրջան, երբ ավտոմատացումը հիմնովին կփոխի աշխատաշուկան, իսկ մարդկությունը կհայտնվի մեքենաներից խորը կախվածության մեջ: Էթիկական նորմերը չեն հասցնի տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության համակարգերի սրընթաց զարգացման հետևից:
4. Արտերկրային միջամտություն
Կանխատեսումներից մեկը վերաբերում է 2026 թվականին արտերկրային կյանքի հետ հնարավոր շփմանը: Այս վարկածը նոր թափ է ստացել կապված «3I/ATLAS» միջաստղային օբյեկտի հայտնաբերման հետ, որի հիպերբոլիկ ուղեծիրը մատնանշում է դրա ծագումը Արեգակնային համակարգից դուրս: Մի շարք աստղագետների հաշվարկները թույլ են տալիս ենթադրել, որ օբյեկտը կմոտենա Երկրին մոտավորապես 2026 թվականի նոյեմբերին, ինչը այլմոլորակային «այցելության» վերաբերյալ բազմաթիվ խոսակցությունների տեղիք է տվել:
5. Նոր աշխարհակարգի հաստատում
Վանգան կանխատեսել է Ռուսաստանից հզոր առաջնորդի գալուստը համաշխարհային իշխանության ղեկին: Այս կանխատեսումը հաճախ կապում են Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարի հետ՝ հաշվի առնելով նրա աճող ազդեցությունը միջազգային ասպարեզում և իշխանության մեջ երկարատև լինելը:

