Ամանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան

Տեսանյութեր
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,
 
Տիրոջ շնորհով կանգնած ենք նոր տարվա շեմին և Սուրբ Ծննդյան լուսավոր խորհրդի առաջ։ Այս սրբազան օրերը մեզ հիշեցնում են, որ ժամանակը միայն օրերի հերթագայություն չէ, այլ Աստծուց տրված հնարավորություն՝ վերանորոգվելու, ուղղվելու և նորոգված հոգով առաջ քայլելու։
 
Սուրբ Ծնունդը հույսի տոն է։ Խավարի մեջ ծագած Լույսն է, որ աշխարհ եկավ ոչ թե փառքով ու զորությամբ, այլ խոնարհությամբ ու սիրով։ Այդ Լույսը ծնվեց մսուրում, որպեսզի լուսավորի յուրաքանչյուր սիրտ, որը բաց է Աստծո ներկայության առաջ։ Եվ այսօր էլ Քրիստոս ծնվում է այնտեղ, որտեղ կա հավատ, զղջում, ներողամտություն և սեր։
 
Ամանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ․ ի՞նչ ենք տանում մեզ հետ անցնող տարուց, և ի՞նչ ենք ուզում կառուցել գալիքում։ Թող նոր տարին մեզ համար լինի ոչ միայն նոր թվով օրացույց, այլ նոր սկիզբ՝ Աստծո կամքին ավելի մոտ լինելու, միմյանց հանդեպ ավելի հոգատար լինելու, մեր ընտանիքներում, համայնքներում և հայրենիքում խաղաղություն ու արդարություն սերմանելու ճանապարհին։
 
Այս օրերին աղոթենք, որ Մանուկ Հիսուսի խաղաղությունը բնակվի մեր սրտերում, բժշկի մեր վերքերը, ամրացնի մեր հավատը և առաջնորդի մեզ ճշմարտության ճանապարհով։ Թող մեր կյանքը դառնա կենդանի վկայություն այն սիրո, որ Աստված հայտնեց աշխարհին Իր Միածին Որդու ծնունդով։
 
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին շնորհաշատ Սուրբ Ծնունդ և օրհնյալ Նոր տարի։ Թող Տիրոջ Լույսը միշտ լուսավորի ձեր ճանապարհը, և Նրա խաղաղությունը մշտապես բնակվի ձեր սրտերում։
 
Օրհնությամբ՝
Խորեն Եպիսկոպոս Առաքելյան
Առաջնորդ Հունահայոց Թեմի
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում