Ազգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու...

Հրապարակախոսություն
Եվ այս հանրահայտ ճշմարտությունն իմանալով հանդերձ՝ դեռ չենք գիտակցում ազգովի, որ սթափվել, լրջանալ է պետք, որ Հայաստան նավը շատ մոտ է կործանման։ Հայաստան նավը նման է առանց նավապետի, օվկիանոսում քամու քմահաճույքին հանձնված մի առագաստի։ Եվ այսքանից հետո մեզանից շատերը դեռ զբաղված են ժողովրդի ու քաղաքական դաշտի պառակտմամբ, բանսարկությսմբ ու ատելության քարողմամբ, պատրաստ լինելով ցանկացած, թեկուզ երկրի ու պետության համար մեծագույն կորուստների գնով մի քանի մանդատ ձեռք գցելուն։ Ցավոք, հայ ժողովրդի ամենաստոր արատներն ու անբարոյականություններն էլ դրսևորվում են հենց իշխանության համար պայքարում։ Իշխանությունն ու նրա համար պայքարն է եղել և կա մեր ազգային ողբերգությունների ու կորուստների աղբյուրը։  Իսկ նավը կործանվում է ոչ թե որ, ջրի մեջ է լինում, այլ, որ ջուրն է նավի մեջ լինում։
 
Կուսակցությունների ու քաղաքական շարժումների առաքելությունն էլ պետք է պետականաշինությունն ու ժողովրդի քաղաքական գրագիտության ապահովումը, քաղաքական մարդու դաստիարակումը լինի, այլ ոչ թե քաղաքական դաշտի ու ազգի այլասերումն ու պառակտումը։ Հիմա ստեղծված այս ծանր իրավիճակից դուրս գալու ելքը, ժողովրդի գլխավոր խնդիրը` իրական, ազգային էլիտային իշխանության բերելը կարող է լինել։ Հիմա ազգի խոհեմությունից ու քաղաքական հասունությունից, ակտիվ ու ադեկվատ դիրքորոշումից է լինելու կախված երկրի ճակատագիրը։ Մեր մեջ, հայի մեր առաքինությունների` մեր ժողովրդի իմաստնության ու պայքարելու կամքի մեջ պետք է փնտրենք մեր փրկությունն ու ապագան։
 
«Մի վստահեք, հույս մի կապեք օտարների խոստումներին: Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից»,- իր ժողովրդին պատգամել է Զորավար Անդրանիկը։ Պատմության ընթացքում ամենամեծ հարստությունն ու փառքն էլ դեռևս չեն գոհացրել շահից ու փառքից կուրացած անհատների հոգիները: Իսկ երբ կմոտենա կյանքի մայրամուտը, այդպիսիները կհասկանան, որ կարևորը, գերագուն արժեքը հայրենիքն է, պետականությունն է, արժանապատվությունն է, պատիվն է, հոգու հարստությունն է, առողջ ընտանիքն է։ Կհասկանան, որ մարդու առաքելությունն այս աշխարհում լավ հայրենիք, անուն, լավ գործեր ու սերունդ թողնելն է: Սա է իրական հարստությունը, որը պետք է ուղեկցի և ուժ տա մեզ՝ առաջ գնալու: Կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը վերածնվելու է և դուրս է գալու այս մոլորությունից ու մղձավանջից և մի նոր ազգային զարթոնք է ապրելու։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում