«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԻՐԱՎՈՒՆՔ» ԼՐԱՏՎԱԿԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Սպորտ

2025 թվականը հայկական մարզաշխարհում լի էր հաջողություններով ու անհաջողություններով։ Ամբողջ տարվա ընթացքում, մեր մարզիկները նվաճեցին ընդհանուր 357 մեդալ, ինչը անցած տարվա համեմատ պակաս է 27 մեդալով։ Սպորտային մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը, փայլեց ողջ տարվա ընթացքում, նույնիսկ իր անվամբ տարր հայտնագործեց։ Նա Աշխարհի բացարձակ գավաթակիր դարձավ, Եվրոպայի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը Աշխարհի արծաթե մեդալակիր դարձավ։ Իսկ ՕԽ արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, անվանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, Աշխարհի բացարձակ գավաթակիր դարձավ ու Եվրոպայի եռակի չեմպիոն ։Ծանրորդներ ից փայլեց Գյումրեցի անվանի ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը, նա նույն տարում դարձավ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, կրկնապատկեց անցած տարվա հաղթանակները։

Լալայանը, Գարիկ Կարապետյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը տարվա լավագույն ծանրորդներ համարվեցին։

Իսկ տարվա հայտնություն անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիգոր Ղազարյանը։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից ամբողջ տարում փառահեղ հաղթանակներ տոնեց անվանի ըմբիշ Մալխաս Ամոյանը, նա ևս նույն տարում հռչակվեց Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն։

Տարվա երիտասարդ մարզիկ անվանակարգում էլ հաղթեց Գասպար Տերտերյանը։

Ձյուդո մարզաձևից պատմական արդյունք գրանցեց Վահե Աղասյանը, նա դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, որը չէինք ունեցել 20 տարուց ավելի։

Կարատեում էլ երկար սպասված նվաճում ունեցանք, բրոնզե մեդալ, որը նվաճեց Սուրեն Հարությունյանը, Կահիրեում կայացած Օլիմպիական կարատեի Աշխարհի 27֊րդ առաջնությանը։

Բռնցքամարտիկները Դուբայում մասնակցեցին IBA Աշխարհի առաջնությանը, պատմական արդյունք գրանցելով 5 բրոնզե մեդալ, Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանը։ Մրցավարները, ցավոք անարդար վարվեցին Նարեկ Մանասյանի, Բարեղամ Հարությունյանի ու Արարատ Հարությունյանի հանդեպ, հաղթանակը մրցակցին տալով, մեդալից զրկելով։ Նարեկ Մանասյանը տարվա ընթացքում հաղթել է Վրաստանում կայացած միջազգային մրցաշարին և Երևանում կայացած միջազգային մրցաշարերին։ Հաջող հանդես եկան նաև Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մեր մարզիկները 7 ոսկե, 17 արծաթե ու 15 բրոնզե մեդալ նվաճելով Երևանում։

Բռնցքամարտի ֆեդերացիան իրավունք է ստացել համագործակցել World Boxing -ի հետ, ինչը շանս կտա 2028֊ի Օխ֊ին մասնակցելու։

Մեր սամբիստները Աշխարհի առաջնությանը 2 բրոնզե մեդալ նվաճեցին Արման Ավանեսյանն ու Գոռ Հարությունյանը։

Տարվա ընթացում Հայաստանի Ֆուտզալի հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր, ինչը պատմական արդյունք է մեր երկրի համար։

Որպես «Իրավունք» թերթի մարզական թղթակից, տարվա ընթացքում մշտապես այցելել եմ մարզադպրոցներ, ուսումնամարզական հավաքների մասնակցել մեր մարզիկների հետ միասին։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԱԼԻՔ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։ Թող 2026 թվականը լինի նորանոր հաղթանակների, խաղաղության, առողջության, երջանկության, նպատակների իրականացման տարի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան