2026-ը լինելու է տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանից

Ներքաղաքական

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Ամանորյա ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․

 

«Սիրելի հայրենակիցներ

 

Չէի պատկերացնում, որ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ձեզ կշնորհավորեի ԱԱԾ-ի բանտախցից, որտեղ հայտնվել եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ օրվա իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի արդյունքում։

 

2025 թվականի ապրիլ ամսից ստանձնել եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Իմ նախընտրական խոստումներից առաջինն, որն հավանության արժանացավ Գյումրու ավագանու մեծամասնության կողմից, քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցների աշխատավարձի 30 տոկոսով բարձրացումն էր։ Սա ոչ միայն և ոչ այնքան սոցիալական նպաստավոր ծրագիր է, որքան Գյումրուն և գյումրեցուն ծառայող՝ մշակույթի, սպորտի, կրթության ոլորտների, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի գնահատում։Հարկ է նշել, որ աշխատանքի վարձատրության աճը տեղի է ունեցել համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի բարձրացման, ոչ թե պարգևավճարներով փոխհատուցելու միջոցով։ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պատմության մեջ աշխատավարձի թռիչքային նման բարձրացում չէր արձանագրվել։

 

2026 թվականից, համաձայն իմ նախընտրական ծրագրի, մինչև 20 տոկոս ևս կբարձրանա աշխատավարձը։ Այս ամենն հնարավոր է՝ ելնելով քաղաքապետարանի համապատասխան բաժինների կողմից հարկատեսակների արդյունավետ հավաքագրումից։

 

Շնորհակալ եմ ձեզ, սիրելի գյումրեցիներ, որ ինչպես միշտ, անարձագանք չեք թողնում մեր հորդորները և կարողանում եք փոխըմբռնմամբ աշխատել հանուն Գյումրիի։

 

Կարճ ժամանակահատվածում իմ թիմը կարողացավ լուծում տալ երաժշտական, մարզադպրոցների, նախակրթարանների՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրներին։ Շնորհակալ եմ պատասխանատու և նվիրյալ տնօրեններին, որոնք ջանք չխնայեցին՝ հոգածությամբ կյանքի կոչել իմ ծրագրերը։

 

Ինձ համար շատ կարևոր է՝ Գյումրիից հավաքագրվող 85 միլիարդ դրամի դիմաց ընդամենը 4 միլիարդ դրամ գումարը Գյումրիին վերադարձնելու անարդար քաղաքականության դեմ պայքարը։ Սա ոչ թե սխալ է, այլ պետական հանցագործություն է Գյումրիի նկատմամբ։

 

Դուք գիտեք, որ իմ կողմից այս խնդրի բարձրաձայնումն ևս օրվա իշխանությունները չներեցին։ Չներեցին նաև թրքահպատակությունը մերժելու և Հայաստանի անկախությունը պահպանելու՝ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու իմ հնչեցրած կարծիքը։ Ու այս ամենի «գինը» Գյումրու քաղաքապետի պաշտոնում իմ ընտրվելու փաստն է։ Օրվա իշխանությունները չեն կարող համակերպվել ձեր, սիրելի գյումրեցիներ, քաղաքական ընտրության հետ։ Գյումրիում կրած պարտությունն առավել թեժացրեց և բարկացրեց նրանց։

 

Քաղաքական այդ ապտակը բռնաճնշումների նոր ալիք բարձրացրեց, ինչից չի վախեցել և չի վախենում գյումրեցին։ Վկա՝ Սուրբ «Յոթ Վերք», Սուրբ «Ամենափրկիչ», «Սուրբ Նշան», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցիների անլռելի զանգերն ու առաքելապաշտ հավատավոր գյումրեցիներիս կամքը։

 

Հարգելի հայրենակիցներ

 

2025 թվականն ևս, ցավոք, մեր ժողովրդի յոթնամյա շարունակական տառապանքի, ամոթի, ազգային նվաստացման տարի էր։ Ով կմտածեր, որ հուդաները կվերածնվեին մեր խնկաբույր հայրենիքում։ Ազգային իշխանության փոխարեն մենք ունենք թշնամական, ազգային արժեքները անարգող, ազգակործան գաղափարախոսությունը կեղծ խաղաղությամբ փոխարինած, օտարների շահերը սպասարկող իշխանություն։

 

Տարին աչքին ընկավ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնարարքներով, կալանքներով և ձերբակալություններով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, նույնն է թե՝ Քրիստոսի վրա սուր բարձրացնելով, ոստիկանական համազգեստը կրող հավատուրացների խայտառակ հարձակումներով Մայր Տաճարի վրա։ Սա Հայաստանը սպանելու ծրագրված քաղաքականություն է։Ես չգիտեմ երկրորդ նման իշխանություն, որը խրախուսի եղբայրասպանությունը, հրահրի արյունահեղություն, հոգս ու տառապանք պատճառի սեփական ժողովրդին։

 

Բայց վստահ եմ՝ 2026 թվականը լինելու մեր արդար պայքարի, սրբապիղծներից մեր պաշտելի հայրենիքը ազատագրելու, տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի։

 

Թող Աստված օրհնի Երկիրս և Եկեղեցիս Հայոց, ժողովուրդս՝ Հայաստանյայց։

 

Եվ հույս, և հավատ, և սեր

 

Շնորհավոր Ամանոր Սուրբ Ծնունդ»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում