«Իրավունք»-ը թթու թան չէ, ամեն դդումային երեւույթի խելքի բան չէ

Նախատոնական այս օրերին, երբ ամեն ոք զբաղված է ընտանեկան եռուզեռով, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զբաղված է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Իրավունքի» փիառով։ Թերեւս սա 7 տարվա կառավարման փորձի առաջին «արդյունավետ» աշխատանքն է, ինչի առթիվ նախ շնորհավորում ենք վերջինիս:

Ժողովրդի թուքումուրից վաղուց դեղնած իշխանության հերթական ներկայացուցիչը «դեղին մամուլ» է որակել «Իրավունք»-ը։ Իհարկե, մեծագույն ամոթ կլիներ ու բոլորովին պատիվ չէր բերի, եթե արայիկհարությունյանանմանների սրտի թերթը «Իրավունք»-ը լիներ: Իսկ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում կանգնած, ամենասկզբունքային ու ազգային թերթը Արայիկ Հարությունյանի համար «դեղին մամուլ» է, միայն մեկ բան է ապացուցում՝ մենք ճիշտ նյարդին ենք դիպչել եւ ճիշտ ուղու վրա ենք, ինչպես 37 տարի շարունակ։

Իսկ թե ի՞նչն է Արայիկ Հարությունյանին վրդովվեցրել, չափազանց ուշագրավ է: Կառավարությունում այդպես էլ չսիրված մնացած սույն պաշտոնյայի մասին նրան մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնել էին, թե գործադիրի վերջին նիստից հետո՝ Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել նրա հետ։ Վերջինիս նա մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ։ Եվ ահա Արայիկ Հարությունյանը ոչ միայն հաստատում է այս տեղեկությունն, այլ հստակեցնում ժամանակահատվածը, թե երբ է «կլիզմա» ստացել վերադասից: Ավելին՝ թերթն ամենեւին էլ չէր գրել, թե իշխանության եկեղեցու դեմ տասնյակ  օպերացիաներից կոնկրետ որի՞ համար է մեղադրել Հարությունյանին վերադասը, մինչդեռ նա այստեղ էլ է փակագծեր բացում:

«Միայն այն, որ նյութի մեջ գրում են կառավարության վերջին նիստից հետո է դա ասել… Այսինքն՝ վարչապետը մի շաբաթ սպասում է այդ իրադարձությունից հետո, որ ինձ նկատողություն անի՞...», - լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում «Իրավունք»-ից բամբասել է Արայիկ Հարությունյանը:

Բայց, սա դեռ ամենազավեշտալին չէ այս ամբողջ պատմության մեջ: Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեսանյութը, թե ինչպես է «Իրավունք»-ի հետեւից ավել-պակաս խոսում եւ գործի է անցնում նրա թիվ մեկ երկրպագուն սոցցանցներում՝ պոռնոաստղ, մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը: Նրան էր վերապահված նյութի տարածումը: Ակամայից հիշեցինք, որ ժամանակին էլ տրանսգենդեր Կարաբինան էր բավարարված դուրս գալիս Արայիկ Հարությունյանի հետ ունեցած կոնսուլտացիայից, եւ հայտարարում այդ մասին:

Ինչեւէ, իհարկե, այս իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում Արայիկ Հարությունյանին հարազատ է ռաբիսը, դմփ-դմփ-հուն ու իրենց «վոժդի» ռիթմերի տակ թռչկոտելը, բայց մենք, որպես վերջաբան, հիշեցնենք մի էստրադային երգից տողեր. «Չչարանաս երբեք, մնա միշտ սիրտդ բաց, միշտ ներիր, թեկուզ մի քիչ լինես պարտված, հիշիր, որ էս կյանքում էլ միշտ բումերանգը կա»: Ավելին՝ ոչ միայն հիշեք, այլեւ ականջներիդ օղ արեք՝ «Իրավունք»-ը թթու թան չէ, ամեն դդումային երեւույթի խելքի բան չէ:

«Իրավունք»

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում