«Ինչո՞ւ ենք գալիս Կիրանց. որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք». Փաշինյան

Ներքաղաքական

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքացիներից բաղկացած խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:

Հաղորդագրությունում նշված է.

«Քաղաքացիներին նախ ներկայացվել են վերջին տարիներին ձեռք բերված պաշտպանական միջոցները, եղել են պաշտպանական ինժեներական կառույցներում։ Այնուհետև նրանք այցելել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ներկայացնել Հայաստանի անվտանգության ապահովման Կառավարության պատկերացումը։ Վարչապետն ընդգծել է, որ մեր սահմանապահ ծառայությունն այս հատվածում ծառայություն է իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, նույնն էլ Ադրբեջանի կողմից։ Ըստ երկրի ղեկավարի՝ դրա պատճառը լեգիտիմությունն է․ «Ես գիտեմ, որ գտնվում եմ մի տեղում, որտեղ գտնվելու մեր իրավունքն աշխարհում ոչ մեկը չի վիճարկում: Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտն այս պատն է։ Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր, թե՞ ավելի վտանգավոր էր։ Իհարկե, ավելի վտանգավոր էր։ Պարզ օրինակ բերեմ՝ սահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն է եղել, այսօր Կառավարության 16 միլիոնի ծրագրով այստեղ 60 տուն է կառուցվել կամ կառուցվում», - շեշետել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մարդիկ տեսնում և զգում են, որ այս միջավայրն անվտանգ է, խաղաղությունն իրական է։

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ սա շատ կարևոր, էական նրբություն է հասկանալու համար, այսպես կոչված՝ «էլիտաների խոսույթը» և հողի վրա ապրող մարդկանց, որոնք ապրում են իրենց կյանքով․ «Հիմա կռահումների կարիք չկա, սա իրականություն է և սա Իրական Հայաստանն է։ Դա էլ է կարևոր՝ ինչո՞ւ ենք գալիս Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք, Իրական Հայաստանի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է»:

Հաջորդիվ խմբի անդամները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ այցելել է նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում