Ռուսական ուժերը լուրջ սպառնալիք են ստեղծում Զապորոժե քաղաքի համար (Քարտեզ)

Միջազգային

Թեեւ Զապորոժեի -ակատի արեւելքում ռուսական ուժերը, գրավելով Գուլյայպոլեն, անմիջապես էլ շարունակեցին հարձակումը դեպի հյուսիս եւ արեւմուտք (https://iravunk.com/?p=331252&l=am), սակայն դա ամենեւին էլ ուկրաինական կողմի ամենամեծ խնդիրը չէ:

Գուլյաիպոլեն, իհարկե, հայտնի քաղաք է` լեգենդար Մախնոյի ծննդավայրը, գտնվում է տափաստանային գոտում՝ մարզի մարզկենտրոն Զապորոժիեից 90 կմ արևելք։ Ռազմական տեսանկյունից, Գուլյայպոլեն 2022 թվականից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը վերածեցին հզոր պաշտպանական գծի երեք հիմնական «ամրոցներից» մեկի (Օրեխովոի և Ստեպնոգորսկի հետ միասին)՝ դեպի Զապորոժիե տանող ճանապարհին։

Սակայն այդ «ամրոցն» ընկավ շատ կարճ ժամանակում եւ պարզ պատճառով. ռուսները հարվածեցին ոչ այն ուղղությունից, որով կենտրոնացած էր պաշտպանություն: Այն է` կարողացան դուրս գալ քաղաքի թիկունք, որի պարագայում պաշտպանական համակարգն այլեւս իր նպատակին չծառայեց:

Ու դա վերաբերում է ուկրաինական  այդ ողջ պաշտպանական գծին:

Նշված երեք ամրոցներից մյուսը` Ստեպնոգորսկը, որը ճակատի արեւմտյան թեւում է, ռուսները նույնպես գրավել են: Եվ այս օրերին այդ ուղղությունից ռուսական ուժերը շատ լայն շերտով թափանցում են ուկրաինական նշված պաշտպանական համակարգի թիկուք: Ռուսական ուժերը գրավել են Լուկյանովսկոեն, գրոհում են Պավլովկան: Դրանից հետո հարվածի տակ է Նովոպավլովկա-Մագդալինովկա գիծը, որը հաղթահարելով, ռուսները սպառնում են արեւմտյան թեւից դուրս գալ երկոկրդ «ամրոցի»` Օրեխովոի մերձական թիկունք (Քարտեզ 1): Ընդ որում, այս հատվածին է ուղղված նաեւ Գուլյայպոլեից` դեպի արեւմուտք սկսված հարձակումը:

Բայց, կրկնենք ուկրաինական կողմի ամենամեծ խնդիրը սա չէ: Հաշվի առնելով, որ Օրեխովոեից հյուսիս ուկրաինացիները եւս մեկ պաշտպանական գիծ ունեն, եւ Գուլյայպոլե - Օրեխովո - Ստեպնոգորսկ ուղղությունը կորցնելով, կարող են պաշտպանություն կազմակերպել նաեւ այդ բնագծում:

Շատ ավելի վտանգավոր է Գույյայպոլեից դեպի հյուսիս` Տերնովատոեի հատվածում ծավալվեց իրադարձությունները: Տերնովատոեն ուկրաինական բոլոր պատրաստի պաշտպանական գծերից այն կողմ է: Այդ բնակավայրը ռուսներն այս պահին գրոհում են երեք ուղղությունից, եւ դրա գրավելն օրերի հարց է: Բայց դրա հետ միաժամանակ, ռուսական ուժերն արդեն այդ հատվածից զարգացնում են հարձակումը դեպի արեւմուտք, եւ արդեն հաջորդ բնակավայրերի` Ռոժդեստվենսկոե - Վոզդվիժեվկայի մատույցներում են (Քարտեզ 3): Դրանք գրավելով, կհարվածեն Լյուբիցկոեի ուղղությամբ, որտեղով, ինչպես ուկրաինական կեղմ է տեղեկացրել, կառուցվում է նոր պաշտպանական բնագիծ (Քարտեզում` 1): Բայց այն պատրաստ չէ, ավելին, մոտ 20-25 կիլոմետրանոց հատվածում դեռ աշխատանքներ չեն սկսվել: Այն է` ռուսների արագ առաջխաղացման դեպքում, որը, դատելով ներկա տեմպերից, շատ հնարավոր է, այդ բնագիծն էլ, դեռ չկառուցված, կհայտնվի ռուսական ուժերի թիկունքում: Ու կախված այն հարձակումից, որն ընթանում է արեւմտյան ուղղությունից, ռուսները սպառնում են շատ ավելի խորը շրջապատման մեջ վերցնել ուրաինական ողջ հարավզապորոժյան ճակատը: Միաժամանակ, հաջող օպերացիայի դեպքում, որը, կրկնենք, ռուսները պետք է իրականացնեն մի հատվածում, որտեղ ուկրաինացիներն այլեւս կառուցված պաշտպանական բնագծեր չունեն, ռուսական ուժերը դուրս կգան Զապորոժե քաղաքի հեռվոր մատույցներ: 

Ընդ որում, վտանգն այնքան իրատեսական է դարձել, որ ուկրաինական փորձագիտական աղբյուրներն ահազանգում են Զապորոժեում արագացված կարգով պաշտպանական համակարգեր ստեղծելու անգրաժեշտության մասին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում