Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքը զրո է. Դոնբասից ուկրաինական զորքերը հանելու հիմնական հարցը չի լուծվել

Միջազգային

Դոնալդ Թրամփի և Զելենսկու երկժամ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահը հանդիպումը և Պուտինի հետ զրույցը անվանել է «հրաշալի»։

«Մենք հենց նոր խոսեցինք եվրոպացի առաջնորդների հետ։ Մենք ունեցանք բովանդակալից զրույց և ճիշտ պահն է նման զանգի համար։ Մենք 95%-ով առաջ ենք շարժվել»,- հայտարարեց Թրամփը։

Իր հերթին Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ծրագրի 20 կետերի շուրջ 100%-ով համաձայնություն է ձեռք բերվել։ Այնդ թվում, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ։

Չնայած դրան, Թրամփը հայտարարել է, որ Դոնբասի հարցը դեռևս լուծված չէ. «Այն շատ բարդ է, բայց մենք մոտ ենք լուծմանը»։

«Մենք քննարկել ենք հանրաքվեի տարբերակը. կարող ենք այն օգտագործել ծրագրի համար»,- իր հերթին ասել է Զելենսկին։

Այնուամենայնիվ, դատելով Թրամփի հաջորդ մտքից, կարելի է կռահել, որ այդ ամբողջ լավատեսությունն իրականում դեռ մեծ արժեք չունի: «Ուկրաինան ավելի լավ է հիմա համաձայնության գա, հակառակ դեպքում նրանք կկորցնեն ավելի շատ հողեր և մարդկանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն, լուծված չէ Դոնբասից ուկրաինական զորքերը դուրս հանելու հարցը: Թրամփի գնահատմամբ, կա դրա երկու տարբերակ. «Ուկրաինան ստիպված կլինի լուծել տարածքների հարցը հանրաքվեի միջոցով կամ հաստատել դրանք խորհրդարանում, բայց բնակչությունը հստակորեն կողմ է մարտական ​​գործողությունների դադարեցմանը»։ Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անգամ անձամբ մեկնել Ուկրաինա և ելույթ ունենալ նրանց խորհրդարանում, եթե դա օգնի միջնորդել համաձայնության։

Բայց այս պահին հարցը լուծված չէ, եւ մեծ հարցական կա` Թրամփի ասած տարբերակներից մեկով այն լուծում կստանա՞ եւ ե՞րբ: Ընդ որում, եթե Կիեւը պնդում է հանրաքվեի տարբերակի վրա, ապա դա ոչինչ նրան չի տա. ըստ Թրամփի, բանակցություններում հրադադարի և հանրաքվեի համար հրադադարի հարցը անգամ չի քննարկվում, քանի որ Մոսկվան միանշանակ դա չի ընդունի։

Այսինքն, նման է, որ Զելենսկին դիմել է սպասված մարտավարությանը, թե` չի կարող ինքնուրույն լուծել Դոնբասից զորքերը հանելու հարցը: Թրամփն էլ պատասխանել է` ուրեմն գնա, լուծում գտի նրանց հետո, ում համարում ես իրավասում: Բայց մինչ այդ ոչ մի հրադադար չի լինելու:

Ասենք, Թրամփն այդ մասին խոսում է նաեւ ուղիղ տեսքով` քանի դեռ չկա վերջնական համաձայնագիր, ապա. «Նրանք կշարունակեն կռվել և շարունակել մահանալ։ Դա լավ չէ։ Բայց եթե ոչինչ չպատահի, նրանք կշարունակեն կռվել և շարունակել մահանալ։ Եվ մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա։ Նա դա չի ուզում։ Նախագահ Պուտինը նույնպես դա չի ուզում, լա՞վ»։ Այն է` կլինի վերջնական համաձայնագիր, թե` ոչ մնում է կախված Կիեւից:

Իսկ այս պահին ողջ բանակցային գործընթացը հասնում է այս կետին. քանի դեռ լուծված չէ Դոնբասի հարցը, նշանակում է ռեալ ոչ մի 95, առավել եւս` 100 տոկոսանոց պայմանավորվածություն էլ չկա. ամեն բան 0 մակարդակի վրա է:

Իսկ եթե չլինի ուկրաինական կողմի դրական պատասխանը, ապա հաջորդ փուլում, երբ նորից կվերդառնան բանակցություններին, ապա ներկայիս բոլոր պայմանավորվածությունները կդառնան ոչ ակտուալ:

Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում