Զելենսկին հայտարարել է տարածքային զիջումների հարցը Թրամփի հետ քննարկելու պատրաստակամության մասին

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման սկզբում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է նրա հետ քննարկել, ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայի համար տարածքային զիջումները, հայտնել է ՏԱՍՍ-ը։ «Քննարկելու ենք 20 կետից բաղկացած ծրագիր, որի 90%-ն արդեն համաձայնեցված է։ Եվ, այո՛, քննարկելու ենք նաև այս կետերը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվելո՞ւ են տարածքային զիջումները։

Զելենսկին նաև նշել է, որ որևէ վերջնաժամկետ չունի համաձայնության հասնելու համար։ Նա հավելել է, որ Թրամփի հետ հանդիպման հիմնական նպատակը համարում է նախատեսված համաձայնագրերում մնացած չլուծված հարցերի քննարկումը, այդ թվում՝ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև դրանց իրականացման հաջորդականությունը։

Զելենսկու և Թրամփի հանդիպումը տեղի է ունենում ամերիկացի առաջնորդի՝ Ֆլորիդայում գտնվող «Մար-ա-Լագո» կալվածքում։ Ավելի վաղ Թրամփն իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգը որակել էր «լավ և շատ արդյունավետ»։ Սա Պուտինի և Թրամփի միջև իններորդ հեռախոսազրույցն էր Սպիտակ տան ղեկավարի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր։ Նախորդ զրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին և մեծ մասամբ նվիրված էր ուկրաինական ճգնաժամին։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում