Ադրբեջանական բենզին գնելը ՀՀ քաղաքացիների համար շահավետ է. Արարատ Միրզոյան

Ներքաղաքական

Ադրբեջանական բենզին գնելը շահավետ կլինի Հայաստանի քաղաքացիների համար, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ թեև հնչող բոյկոտի կոչերին, վառելիքի համար հերթեր են գոյանում։ «Խաղաղությունը հաստատված է, և համագործակցություն պետք  է ձևավորվի։ Մեր տարածքով պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք էլ պետք է իրենց տարածքով անցնենք»,- ասել է նա՝ բացատրելով, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին մատակարարում էժան բենզին։ Նա մերժել է այն միտքը, որ Բաքուն բենզին է վաճառում ցածր գնով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն օգնելու համար, ինչից հետո գինը կտրուկ կբարձրանա։ «Մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, օր առաջ գործարկել TRIPP ենթակառուցվածքները։ Գուցե երկաթուղին կարող է լինել, և դրանով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ, կարող է արտահանել ու ներմուծել»,- նշել է նա։

Միրզոյանը հավելել է, որ Երևանը շատ ինտենսիվ աշխատում է ամերիկյան կողմի հետ այս ուղղությամբ, և TRIPP-ի ներդրման գործնական փուլը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսին։ Նախարարն ընդունել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորման գործում կան խնդիրներ, այդ թվում՝ Բաքվի բանտերում պահվող հայ բանտարկյալների և «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանության հետ կապված՝ ընդգծելով, որ սրանք այն հարցերն են, որոնք պետք է լուծվեն։ Խոսելով Բաքվի հետ խաղաղության գործընթացի մասին՝ նա նշել է, որ ինքնախաբեություն կլինի պնդել, որ բոլոր խնդիրները լուծված են, սակայն, նրա կարծիքով, պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ։ Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները շատ ինտենսիվ և դրական երկխոսության մեջ են Թուրքիայի հետ, բայց եկել է ժամանակը «տեղում շոշափելի առաջընթացի» հասնելու համար։ Միևնույն ժամանակ, Միրզոյանը պնդել է, որ ՀՀ կառավարությունը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու կամ Մոսկվայի հետ քաղաքական, տնտեսական կամ այլ կապերը խզելու օրակարգ չունի։ «Այս ամենն ուղիղ ասվում է նաև մեր միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի, մենք հարաբերություններ ենք խորացնում, կառուցում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որպեսզի ճիշտ հասկանան ակնկալիքները»,- ասել է նա։ Միրզոյանն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը չպետք է նույնացվի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ՝ նշելով, որ երկիրն այժմ միության անդամ է և օգտվում է դրա շրջանակներում համագործակցությունից։ Նրա խոսքով՝ եթե ապագայում առաջանա Եվրամիությանը հնարավոր անդամակցության հարցը, այն կդառնա Մոսկվայի հետ առանձին քննարկումների առարկա։ Նախարարը նաև հավելել է, որ Շիրակի մարզում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը ևս ՀՀ իշխանությունների օրակարգում չէ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։

Փաշինյանը հայտնել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։ Ran Oil-ը դեկտեմբերի 23-ին սկսել էր ադրբեջանական բենզինի վաճառքը: «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն կառավարում է Ran Oil ավտալցակայանների ցանցը, այն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալ»-ի կազմում է։ «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը փոխանցել էր, որ ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով՝ նախապես հայտարարված 440-ից ավելի էժան:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում