Երեք խմբակցություն միասին կցվեցին եւ կարողացան անցկացնել թանկացումները. Գեւորգ Ստեփանյան

Ներքաղաքական

Երեւանի ավագանին այս տարվա վերջին նիստի ընթացքում ընդունեց մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեն: Բյուջեին կողմ քվեարկեցին ավագանու 34, դեմ՝ 17 եւ ձեռնպահ՝ 2 անդամ։ Հաջորդ տարվա բյուջեի եկամուտները կազմելու են 151.5 մլրդ դրամ, ծախսերը՝ 156.8 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը 5.3 մլրդ դրամ է։ «Իրավունք»-ն այս մասին զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Փաստորեն, կրկին հաղթեց քաղաքային իշխանությունը, եւ թանկացումները կրկին մնացին երեւանցու ուսերին:

— Նախ հիշեցնեմ, որ իշխանությունը չի կարող հաղթել, քանի որ այնտեղ իշխանություն գոյություն չունի: Դա ընդամենը 9 տոկոս երեւանցիների քվե ստացած փոքրիկ խմբակ է, որը դարձել է քաղաքապետ «Հանրապետություն» եւ «Հանրային Ձայն» կուսակցությունների շնորհիվ: Այնտեղ չկա իշխանություն եւ ամբողջապես կախված է այդ երկու կուսակցություններից:

Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա փաստենք, որ եթե անգամ ՔՊ-ն եւ «Հանրապետություն» խմբակցությունը կողմ քվեարկեին եւ «Հանրային Ձայն»-ի ավագանիները ներկա չգտնվեին կամ նույնիսկ ներկա գտնվելուց ոչ դեմ, ոչ կողմ քվեարկեին, ապա թանկացումները չէին անցնելու, եւ երեւանցիներն իրենց վրա զգալու էին ահռելի թեթեւություններ՝ տրանսպորտի թանկացում, կարմիր գծեր, աղբահանություն եւ այլն: Ինչեւէ, փաստենք, որ երեք խմբակցություն միասին կցվեցին եւ կարողացան անցկացնել թանկացումները:

— Տեսանք, որ ավագանու 9 անդամ բացակայում էր նիստից: Արդյո՞ք եթե չբացակայեին եւ դեմ քվեարկեին, հնարավոր չէր լինի կասեցնել թանկացումները:

— Այո, «Մայր Հայաստան» խմբակցությունից բացակայում էր պարոն Սամվել Հարոյանը, ով շատ բարդ առողջական խնդիրների պատճառով հիմա պառկած է հիվանդանոցում: Ցավոք, առողջական լուրջ խնդիրներ կան, բայց այլ խմբակցություններից էլ կային բացականեր, սակայն ցանկանում եմ մի բան հստակ իմանա քաղաքացին, որ բացակայությունը կապ չունի: Թող ոչ ոք չքվեարկեր: Ոչ ոք ընդդիմադիր խմբակցություններից չքվեարկեցին, միայն «Հանրային Ձայն»-ը դեմ քվեարկեց, իբր դեմ է: Ո՞վ էր նրանց ստիպում, որ քվեարկեին: Նույն կերպ եղավ քաղաքապետի ընտրության ժամանակ՝ մտան դեմ քվեարկեցին, քվորում ապահովեցին եւ անցկացրին Տիգրան Ավինյանին քաղաքապետ: Իրենք ապահովում են քվորում:

Ինչպես արդեն հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել է դատարան՝ կարմիր գծերի ապօրինի թանկացման հետ կապված: Դատարանն էլ բավարարել է պահանջը: Սակայն, ավագանու նիստի ժամանակ կրկին հաստատվում է կարմիր գծերի թանկացման նախագիծը: Սա ի՞նչ է նշանակում:

— Այո, իրավացի եք: Առաջին ատյանը ճանաչեց ոչ իրավաչափ՝ ապօրինի թանկացում: Քաղաքապետարանը բողոքարկեց վերաքննիչ դատարան: Այնտեղից էլ ստացվեց պատասխան, որ ապօրինի եւ ոչ իրավաչափ որոշում է կարմիր գծերի թանկացումը: Սակայն այս մարդիկ դեմ են գնում ե՛ւ դատարանին, ե՛ւ ամենակարեւորը՝ երեւանցիներին, շարունակում են 160 հազար դրամ հավաքել, իբր բեռնաթափում են քաղաքը: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքում ահավոր վիճակ է տիրում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում