«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼԻՍ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասարակություն

Դեկտեմբերի 26-ը, անմահ հերոս ԳՈՌ ԲԱԲԿԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ծննդյան օրն էր, կդառնար 35 տարեկան։ Նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։

Անմահ հերոսի հայրը ԲԱԲԿԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, խորը ցավը սրտում, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.

«Գոռս ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Նա շատ սիրում էր հայրենիքն ու մեծ հպարտությամբ խոսում իր զինվորների մասին, լեյտենանտ էր։ Հազվագյուտ տղա էր, ես անկեղծ ասած այդպիսի զավակ չեմ եղել իմ ծնողների համար։ Իմ տղան իսկական որդի էր, իմ եղբայրն էր, իմ հպարտությունը։ Գոռս, սիրելով ընտանիքը, սիրում էր նաև հայրենիքն ու շատ մեծ հպարտությամբ պատմում իր զինվորների մասին։ Հարգում ու սիրում էր զինվորական համազգեստը, իսկական հայ սպա էր։ Հորեղբոր որդու հետ ավարտական դասարանում պատրաստվում էին դիմել Ագրարային համալսարան, սակայն, մի քանի օրից եկան ասացին, որ դիմում են գրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելու համար։ Բնավորությամբ, կարգապահությամբ իսկական սպա էր, նա իր տեղը գտել էր բանակում։ Հետագայում, ես զգացի, որ տղաս ճիշտ ընտրություն է կատարել։

Այսօր էլ սպասում ենք, որ մի օր Գոռս բացելու է տան դուռը ու ներս գա։ Մեր ցավը շատ խորն է։ Մենք այսօր ապրում ենք հանուն Գոռի պայծառ հիշատակի ։Փառք ու պատիվ բոլոր զինվորներին ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր գնացին դեպի հավերժության գիրկը»։

Գոռ Գրիգորյանը ինստիտուտն ավարտելուց հետո, 2012֊ի հուլիսի 28-ին ծառայության է անցել ՊԲ N զորամասում։ Հերոսաբար զոհվել է 2014 թվականի օգոստոսի 1֊ին մարտական առաջադրանք կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ։ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում