Հույս ունեմ, որ 2026-ը կլինի որոշիչ եւ կարեւոր տարի մեր ազգի, մեր պետականության եւ ինքնության համար. Մովսիսյան

Ներքաղաքական

Կայացավ Երեւանի ավագանու տարեվերջյան 5-րդ նստաշրջանը: Զեկուցվող հարցերից էր 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Հատկանշական է, որ թեպետ նախնական պայմանավորվածության համաձայն, ընդդիմադիր ավագանու անդամները պետք է բոյկոտեին նիստը, սակայն այն կայացավ, բյուջեն հաստատվեց, եւ երեւանցին կրկին մնաց անարդարացված թանկացումների բեռի տակ: Այս մասին առավել մանրամասն «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի անկախ ավագանու անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

Պարոն Մովսիսյան, փաստորեն, նախնական պայմանավորվածությունը՝ բոյկոտելու կամ ամեն կերպ բյուջեն չհաստատելու, այդպես էլ մնաց անկատար:

Ինչպես միշտ, նախքան նիստի կայանալը, լինում է քննարկում՝ կապված բյուջեի հետ: Բյուջեի հաստատման մեջ ներառված էր այն տույժ-տուգանքներն ու 2026 թվականի թանկացումները, որը նիստի ընթացքում հաստատվեց: Նախնական պայմանավորվածության համաձայն` ընդդիմադիրների կողմից քվորում պետք է չապահովվեր, սակայն, ինչպես տեսանք, քվեարկություն եղավ, եւ քվորումը ապահովվեց: Նաեւ ասեմ, որ ընդդիմադիր դաշտից 7 ավագանի բացակայում էին: Ցավոք, եղավ այն, ինչ տեսանք, եւ երեւանցին պետք է վճարի ավելի թանկ տրանսպորտ, աղբահանություն, կարմիր գծեր եւ այլն:

— Ստացվում է, որ 2025-ի դժվարությունները փոխանցվեցին 2026-ի՞ն:

— Առհասարակ 2025 թվականը մեր բոլորի համար ծանր տարի էր: Հատկապես ծանր եւ աչքի ընկնող եկեղեցու ու նրա շուրջ ստեղծված խմորումների առումով: Մենք տեսանք, թե ինչ պայքար է մղվում եկեղեցու դեմ: Հույս ունեմ, որ 2026 թվականը իսկապես կլինի որոշիչ եւ կարեւոր տարի՝ մեր ազգի, մեր պետականության եւ ինքնության համար, քանի որ 2026-ին որոշվելու է, թե ինչպես պետք է լինի առհասարակ մեր երկրի ճակատագիրը ոչ միայն եկեղեցու, այլ գլոբալ քաղաքական առումով:

Բոլորին մաղթում եմ հաջողակ, հույսով լի, վստահության եւ առողջության տարի: Ամեն բան լավ է լինելու, պարզապես, պետք է պայքարել եւ չհանձնվել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում