Դավաճանությունը` որպես բոլոր ժամանակների մարդկային արատներից ամենանողկալին ու ամենաստորագույնը...

Հրապարակախոսություն
«Սիրում են դավաճանությունը, բայց ոչ դավաճաններին»:
Հուլիոս Կեսար
 
Դավաճանությունը (առաջին հերթին հայրենիքի դավաճանությունը) թերևս բոլոր ժամանակներում ու բոլոր ազգերի մոտ ամենաանմարդկային արարքն է դիտվել, որի համար ժողովուրդների ու Աստծո ամենադաժան պատիժն ու անեծքն է եղել։ Դավաճանությունը ամենանողկալի արարքն է համարվել, իր բոլոր դրսևորումներով։ Դավաճանությունն ուրացում է, ապերախտություն է, ստորություն է, դավաճանության արդյունքում են կործանվում ու քայքայվում ընտանիքներ, պետություններ, փչանում մարդկային հարաբերեւթյուններ ու խեղվում ճակատագրեր։ Դավաճանությունն այն արարքն է, որը երբեք չի ներվում, այն անգամ չի ներում սիրող մայրն իր որդուն։ Չի ներվում, որովհետև այն սխալմունք կամ շփոթմունք չէ, դավաճանությունը ընտրություն է, այն էլ հստակ մտածված ու գիտակցված....
 
Դավաճանությունը չներելը ոչ թե հիշաչարություն է նշանակում, այլ ոտնձգություն է արդարության նկատմամբ։ Դավաճանությունը ներել, նշանակում է հնարավորություն տալ, որ նորից դանակ խրեն թիկունքիցդ։ Դավաճանությունն էլ երբեք չի ունենում վաղեմության ժամկետ, դրա, որպես երևույթի նկատմամբ անտարբերությունը, հանդուրժողականությունն ու թողտվությունն էլ հավասարազոր է դավաճանության։ Ոչ պատահականորեն Նժդեհն էլ այն կարծիքն է հայտնել, որ. «Ազգը, որն ի զորու չէ պատժել իր սրիկաներին ու դավաճաններին, ապագա չունի»:
 
Դավաճանության շարժառիթներն էլ ցածր ու ստոր կրքերն են` նյութի նկատմամբ պաշտամունքը, փառասիրությունը, վրեժխնդրությունը, ատելությունը, նախանձն ու չարությունը։ Մարդիկ որպես կանոն չեն հավատում նրան, ով երբևէ դավաճանել է մեկ անգամ, երբեք չեն վերադառնում սյնտեղ, որտեղ երբևէ դավաճանել են իրենց։ Բոլոր ժամանակներում դավաճանների վերջաբանն ու վախճանն էլ անփառունակ ու դաժան է լինում, ինչը շատ լավ ու պատկերավոր նկարագրել է Թումանյանն իր «Թմկաբերդի առումը» պոեմում.
 
«Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։
Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։
​Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին»։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում