«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Թեմա
Փաստաբան ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ տեղեկացնում է, որ ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ, որը կոչվում է Միջնաբերդ:
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Իշխանության կողմից եկեղեցահալած այս քաղաքականության դրդապատճառները կարող են լինել մի քանիսը՝ սկսած հոգևորից (ուղղափառության դեմ պայքարից) մինչև թուրք֊ադրբեջանական մերձեցման հարցում Եկեղեցու խանգարող հանգամանքը: Եկեղեցին, որպես հայի ինքնության պահապան, ինչպես նաև Արցախի հարցով պահանջատեր, Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման պահանջատիրությունը սնուցող ազգային ինստիտուտ ընդունելի չէ թուրք֊ադրբեջանական տանդեմի համար:
 
Իշխանությունները Եկեղեցու թուլացման գործողությունները սկսել են ավելի վաղ՝ մինչև պատերազմը (հիշենք օրինակ՝ կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմության դուրս բերման նախաձեռնությունը, հարկային արտոնությունների վերացման փորձը և այլն):
 
2025թ․ մայիսից սկսած եկեղեցահալած քաղաքականությունը դրսևորվել է ավելի բիրտ մեթոդներով՝ տարատեսակ քրեական վարույթներով, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներով, կալանավորումներով, բերման ենթարկելու, խուզարկելու, իրերն առգրավելու գործողություններով, ինչպես նաև Եկեղեցու ու եկեղեցականների վարկաբեկումով:
 
Այս համատեքստում պետք է հիշենք, մի քանի կարևոր թեզ՝
 
1. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՆ ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ ՉԷ, որը ցանկանում է Եկեղեցին բարեփոխել: Այդ բարեփոխումները չեն նկատվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ոլորտներում, այդ թվում՝ երկրի անվտանգության համակարգն ամրացնելու, սիրո և համերաշխության միջավայր ստեղծելու հարցերում․
 
2. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ: Նիկոլ Փաշինյանը բացահայտ նախաձեռնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթաց: Վերջինիս անմիջական հովանավորությամբ զավթել են Հովհաննավանքը, փորձ են անում զավթել Թալինի Ս․ Աստվածածին Եկեղեցին, հոգևորականներին ստիպում են խախտելու Սուրբ և Անմահ Պատարագի ընթացակարգը՝ զեղչելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիշատակումը, դրանով իսկ խախտելով նվիրապետական կարգը:
 
3. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽԱՂԱԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ և բախումների համար պայմաններ ստեղծել: 2025թ․ դեկտեմբերի 18-ին ոստիկանության ծառայողների պաշտպանությամբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները խուլիգանական արարքներով Մայր Տաճարում խանգարել են կրոնական ծեսի իրականացմանը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է նաև Մայր Տաճարում պղծություն կատարելը, ինչը չի կարող անհետևանք անցնել:
 
4. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկությունն ազդարարող Սահմանադրությունից և Հայաստանի օրենքներից բխում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի բացառիկ իրավունքներ: Իշխանության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միակ գլուխը հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսին ապօրինի քրեական հետապնդումների միջոցով մեկուսացնելու փորձը ծանր հետևանքներ է ունենալու մեր երկրի համար:
 
Եկեղեցահալած այս գործողությունների դեմ օրենքով չարգելված միջոցներով հակադարձելու, Եկեղեցուն և եկեղեցականներին պաշտպանելու, ինչպես նաև Մայր Տաճարի զավթման փորձերը կանխելու նպատակով մեր շատ հայրենակիցներ միավորվել են՝ անկախ իրենց քաղաքական կամ այլ հայացքներից:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ «ՄԻՋՆԱԲԵՐԴ» ՀԱՐԹԱԿՈՒՄ՝
Հ․Գ․ 1 Մեզ միանալու համար կարող եք գրել այդ հարթակի կամ անձնական նամակի միջոցով:
Հ․Գ․ 2 Ժողովուրդը պարտավոր է իր Սրբությունները պաշտպանել:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան