«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներ

24News-ը հարցմամբ օրերս դիմել էր ՀՀ ԱԳՆ՝ տեղեկատվություն ստանալու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Ադրբեջանում գերեվարված և օրերս առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով հիվանդանոց տեղափոխված արցախցի 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի դեպքով։

Ի պատասխան մեր հարցման՝ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշեց, որ դեռևս հոկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենիին հյուրընկալելիս և կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է գերիների, պատանդառված անձանց մասին ու հնչեցված մոտեցմանը համապատասխան՝ աշխատանքները շարունակվում են․

«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք»,- ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

 

Նշենք, որ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հաստատված խաղաղության պայմաններում, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում, էական մի քանի հարցերի շուրջ ձեռքբերված համաձայնությունների պայմաններում, այդուհանդերձ, մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք ունեն։

«Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես և միշտ, այս պահին ևս ես ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Համենայն դեպս, մենք չենք դադարեցնում մեր ջանքերը և բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած այդ Խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ, հուսանք` մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։

 

ԱԳ նախարարը նաև նշել էր, որ երրորդ երկրների մասնակցությունը, հատկապես պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում, իհարկե, կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում։

 

Կոնկրետ Վագիֆ Խաչատրյանի դեպքով երեկ հարց հնչեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ճեպազրույցի ժամանակ, թե արդյո՞ք ՀՀ-ն դիմել է Ադրբեջանին՝ տեղեկություններ ստանալու համար և եթե այո, ապա ի՞նչ է հայտնի, ինչի ի պատասխան` Փաշինյանն ասաց, որ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում և փոխանցում․

«Այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավել ոչինչ չեմ կարող հայտնել»։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վագիֆ Խաչատրյանը շտապ հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացման։

 

24News-ի հետ զրույցում Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել էր, որ Բաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին և անդառնալի հետևանքի դեպքում կոնկրետ պատասխանատուն նա է։

 

Մենք նաև դիմել էինք ՀՀ ՄԻՊ-ին, սակայն հաստատությունից դեռևս պատասխան չենք ստացել։

 

https://iravunk.com/sim/?p=331092&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում